Լրահոս

05.04.2014 10:44


Եվս մեկ ապացույց, որ վարչապետի հրաժարականն անակնկալ էր նաև անձամբ Տիգրան Սարգսյանի համար

Եվս մեկ ապացույց, որ վարչապետի հրաժարականն անակնկալ էր նաև անձամբ Տիգրան Սարգսյանի համար

«Այն, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ էր նաև անձամբ վարչապետի համար, այլևս նորություն չէ։
«Ժողովուրդ»-ի աղբյուրները պնդում էին, որ ապրիլի 3-ին՝ դեռ կառավարության նիստից առաջ, Տիգրան Սարգսյանի օգնականները, ինչպես նաև՝ մամուլի խոսնակը, զանգահարել են «Դեմ եմ» նախաձեռնության անդամներին ու փորձել պայմանավորվել վարչապետի հետ հաջորդ շաբաթ կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ հանդիպելու մասին։ Սակայն, ինչպես ասում են, շաբաթը ուրբաթից շուտ եկավ, և նույն օրը երեկոյան պարզ դարձավ, որ Տ. Սարգսյանը հրաժարական է ներկայացրել»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը