Կարծիք

05.04.2014 10:33


Արեգ Գևորգյան

Արեգ Գևորգյան

Հայաստանում տեղի ունեցավ աննախադեպ մի իրադարձություն: Համապետական ընտրություններից բավական երկար ժամանակ անց և առաջիկա ընտրություններից շատ հեռու ընկած մի ժամանակահատվածում ընդդիմադիր ուժերը համախմբվեցին մեկ օրակագի շուրջ և պայմանավորվեցին իրականացնել միասնական գործողություններ: Լինելով տվյալ քաղաքական ուժերի ձեռքբերումը՝ սա միևնույն ժամանակ մեր հասարակության հաղթանակն է վաղուց արդեն ձևավորված կամ ներարկված կարծրատիպերի ( «միևնույն է՝ ոչինչ չի փոխվի», «սրանց դեմ խաղ չկա», «համախմբումն անհնար է» ) նկատմամբ, և շատ շուտով, համապատասխան ջանքերի ներդրման պայմաններում, իհարկե, կվերածվի նաև Սերժ Սարգսյանի հանցախմբի դեմ վերջնական հաղթանակի:
Կառավարության զոհաբերումը միասնական գործողությունների առաջին արդյունքն էր: Եվ ելնելով ռեժիմի թուլության ու հասարակական համախմբված դիմադրության հզորության նման անհերքելի ապացույցներից՝ հարկավոր է շարունակել ճնշման ավելացումը: Միայն այս պարագայում ռեժիմը կզիջի, և հնարավոր կլինի լիարժեք կերպով լծվել իրավական Հայաստան կառուցելու գործին:
Կեցցե՜ միասնությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը:

Արեգ Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը