Իտալիան կօժանդակի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության ծրագրերին
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գուրգեն Սարգսյանը օգոստոսի 18-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինիին: Նախարարը դեսպանին ներկայացրել է ոլորտում իրականացվող ծրագրերը, ինչպես նաև երկու կարևոր և «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման նախագծերը: Գ.Սարգսյանը նշել է նաև, որ վերջերս ՀՀ կառավարության որոշմամաբ ստեղծվել է «Երկաթուղու շինարարության տնօրինություն» փակ բաժնետիրական ընկերությունը կզբաղվի «Հյուսիս-հարավ» երկաթուղու կառուցմանն առնչվող բոլոր հարցերով: Դեսպանը տեղեկացրել է, որ Իտալիայում կան երկաթուղու և ճանապարհների շինարարության ոլորտում մասնագիտացված հայտնի ընկերություններ, որոնք կարող են իրենց մասնակցությունն ունենալ նշված նախագծերի իրականացմանը: Բ.Սկապինիի խոսքերով, անձամբ ամեն ինչ կանի՝ օժանդակելու երկու ծրագրերի իրականացմանը, քանի որ, ըստ նրա, տրանսպորտային համակարգի զարգացումը կխթանի երկրի ընդհանուր զարգացմանը:
Դեսպանը հետաքրքրվել է նաև Հայաստանի հեռուստատեսության թվայնացման գործընթացով: Ըստ նրա, քանի որ Իտալիան վերջերս է ամբողջությամբ անցել թվայնացման, ուստի այդ փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար:

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն