«Կուտակայինի» հարցով Սահմանադրական դատարանի կայացրած որոշումից հետո առաջացած իրարանցումն ու տեղեկատվական հոսքերը ստվերում թողեցին շատ կարևոր մի բան։ Շատերի աչքից վրիպեց օրը ցերեկով, բոլորիս աչքի առաջ ՍԴ–ի դեմ տեղի ունեցած հանցագործությունը։
Թող զարմանալի չթվա, բայց որոշել եմ պաշտպանել ՍԴ–ին ու մասնավորապես՝ ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանին։ Ճիշտ է, Գագիկ Հարությունյանի «կանտոռան» խուճուճ ձևակերպումներով որոշում է կայացրել, իսկ ՍԴ անդամ Թոխյանն էլ մեկ ժամվա ընթացքում իրարամերժ տեսակետներ է հայտնել «կուտակային» գումարները մինչև սեպտեմբերի 30–ը պարտադիր կերպով գանձել–չգանձելու վերաբերյալ, սակայն տոտալ հարձակումը նշյալ սուբյեկտների վրա սխալ է, և ահա թե ինչու։
Պարզ է, որ ՍԴ–ն «կուտակայինի» թեմայով «и нашим, и вашим» տարբերակով որոշում է կայացրել, բայց դա պայմանավորված է քաղաքական կոնյունկտուրայով։ Իհար՛րկե վատ է, որ այդպես է, բայց չի կարող մեր երկրում իրավական «բեսպռեդել», կլանաօլիգարխիկ համակարգ և սերժական թուրքմենբաշիզմ լինել, իսկ ՍԴ–ն՝ բյուրեղյա մաքրության կառույց։
Կար ճնշում ԱԺ ոչիշխանական ուժերի և «Դեմ եմ»–ի կողմից։ Դա էր պատճառը, որ ՍԴ–ն հակասահմանադրական ճանաչեց կենսաթոշակային բարեփոխում կոչված փաստաթղթի վիճելի դրույթները, սակայն ճնշումն այնքան չէր (ցավոք, ոմանք առաջարկում էին չքաղաքականացնել ակնհայտ քաղաքական այդ հարցը, ինչպես նաև ամեն կերպ պայքարում էին ոչ թե իշխանության, այլ ոչիշխանական ուժերի դեմ), որ «մուտիտի» տեղ չթողներ։
Անշու՛շտ, շատ վատ է, որ ՍԴ–ն դարձել է քաղաքական հաշվեկշիռ ֆիքսող, այլ ոչ թե Սահմանադրությամբ և օրենքներով իր լիազորությունների շրջանակներում իրավունքի գերակայությունը պաշտպանող կառույց, բայց դե սա է այսօրվա վիճակը։ Եթե սրան էլ գումարում ենք Գագիկ Հարությունյանի լղոզված կերպարը, ապա պատկերն ամբողջական է դառնում։ Ու եթե այսքանից հետո ՍԴ–ն հակասահմանադրական է ճանաչել «պարտադիրը», ապա դա բացառապես պայքարի ու ճնշման արդյունք է։ ՍԴ–ն, ըստ այդմ, պայքարի յուրօրինակ բարոմետրի ֆունկցիա կատարեց։ Այդ կառույցից այսօր, ցավոք, ավելին ակնկալել հնարավոր չէ։
Ինչ վերաբերում է Ֆելիքս Թոխյանին ու նրա փոփոխական վարքագծին, ապա այստեղ բազում հարցականներ կան։
Թոխյանը մեր հանրապետության եզակի բարձրակարգ պրոֆեսիոնալներից է և պետության ու իրավունքի տեսության փայլուն մասնագետ՝ գիտնական–իրավաբան։ Հետևաբար՝ եթե նա, հասկանալով հանդերձ, որ անհարմար դրության մեջ է հայտնվում երբ տարբեր հեռուստաընկերություններին նույն թեմայով տարբեր բաներ է ասում, այդուհանդերձ գնում է սեփական իմիջի վնասմանը, ապա դա նշանակում է, որ գործ ունենք նրա նկատմամաբ կիրառված արտաիրավական կամ այլ կերպ ասած՝ քրեական բնույթի ճնշման հետ։
Թոխյանին անձնապես ճանաչողները գիտեն, որ նա կարող է սեփական «ես»–ը պահել, բայց դե մենք չգիտենք, թե ինչ տիպի անհաղթահարելի խոչընդոտ է առաջացել, որից հետո նա ստիպված է եղել ինքն իրեն հակասել։
Ամենահեշտ բանն այժմ Թոխյանին քննադատելն է, բայց հանցագործության զոհին քննադատելուց զատ և քննադատելուց առաջ պետք է հասկանալ հանգամանքները։ Թեև դժվար չէ հասկանալը, որ Սերժ Սարգսյանն ու իր նեղ թիմն են շահագրգռված, որպեսզի «կուտակայինի» պարտադիր բաղադրիչով աշխատողներին թալանելու ճանապարհը չփակվի։ Իսկ դա նշանակում է, որ մեր քննադատության հիմնական թիրախը պետք է լինեն ՍԴ–ի ու նրա անդամի վրա ճնշումներ բանեցնողները։ Իսկ այն որ արտաիրավական ճնշումներ են եղել, հաստատվում է Թոխյանի պահվածքով։
Մի խոսքով, պետք է գլխից բռնել, այլ ոչ թե կրակել այն ուղղությամբ, որը հանրությանը ոչ մի օգուտ չի կարող բերել։ Մեր հանրության հասունության վկայանը պետք է լինի ոչ թե այն, թե ինչպիսի «թունդ» որակումներ ենք տալիս հանցագործության զոհին, այլ ինչպիսի ջանքեր ենք գործադրում հանցագործներին իրենց տեղը դնելու համար։
Կայացած երկրներում դատավորների նման վարքագծի պատճառները լուրջ քննարկման առարկա կդառնային ու լրջագույն քաղաքական հետևանքների կհանգեցնեին։ Իսկ մեզանում, որպես կանոն, ամեն ինչ ընթանում է մակերեսի վրա և մի երկու թունդ հայոհայանք տալուց հետո անցնում ենք հաջորդին՝ մոռանալով բուն խնդրի մասին։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ 2008թ. ընտրությունների հետ կապված «Վիկիլիքսը» նյութ հրապարակեց, որից պարզ դարձավ, որ ՍԴ–ի անդամների վրա հզոր ճնշում է եղել և դատավորներին ստիպել են նախագահական ընտրություններից հետո սերժամետ դիրքորոշում հայտնել։
Իշխանությունները, բնականաբար, չհերքեցին այս լուրը, իսկ հանրությունն էլ, մեծ հաշվով, անհաղորդ մնաց։ Մինչդեռ եթե իշխանական հարձակումներից ապահովագրված չէ ՍԴ անդամը և անպաշտպան է, ապա ՀՀ–ում մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանության մասին խոսք անգամ չի կարող լինել։ Սրա մասին է պետք մտածել։
Քրեական բնույթի ճնշում ՍԴ–ի վրա