«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ–ում մի խումբ լրագրողների ասել է, որ չի կարծում՝ ազգային համաձայնության կառավարությունձևավորվի։
–Բայց պատրաստ են քննարկել այդ հարցը,–ընդգծել է նա՝ ավելացնելով, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականն անակնկալ չէր. պարզապես կարծում էին, որ ապրիլի 28–ի շրջակայքում կլիներ։
–Մենք հայտարարել էինք, որ պատկերացնում ենք ոչ միայն կառավարության հրաժարականը, այլ քառյակի միասնական մշակած տնտեսական ծրագրերի իրագործումը։ Կարծում եմ՝ ճիշտը միասնական թեկնածուն է, և մենք կարևորությունը տալու ենք այն ծրագրին, որով կառավարությունն առաջնորդվելու է,–նշել է Ս. Մարգարյանը՝ հավելելով.
–Չեմ կարծում՝ վարչապետի թեկնածուն ԲՀԿ-ից լինի։
Ս. Մարգարյանն ասել է նաև, որ վարչապետի հրաժարականը ոչիշխանական չորս խմբակցությունների գործունեության և բացառապես ներքաղաքական գործընթացների հետևանք էր:
Ստեփան Մարգարյան. «Ճիշտը միասնական թեկնածուն է»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանն ԱԺ–ում մի խումբ լրագրողների ասել է, որ չի կարծում՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորվի։

7or.am