Մեկնաբանություն

04.04.2014 15:06


Բոլորը «վառել» են, թե ով է «սևը»

Բոլորը «վառել» են, թե ով է «սևը»

Պարզից էլ պարզ է, որ վարչապետի հրաժարականը Սերժ Սարգսյանի հերթական «գիշերային» որոշումն էր։

Պարզից էլ պարզ է, որ կառավարության նիստում չափից դուրս ինքնավստահ ու ջհանդամը հիշատակող Տիգրան Սարգսյանի մտքի ծայրով էլ չէր անցնում, որ ժամեր անց հայտնվելու է իր իսկ հիշատակած վայրում։

Պարզից էլ պարզ են նաև Սերժ Սարգսյանի մտադրությունն ու ցանկությունները։

«Մաֆիա» խաղը քիչ թե շատ իմացողներին հայտնի է պարզունակ մի հնարք՝ «սևերը», փորձելով փարատել այդպիսին լինելու կասկածները, խաղից հանում (սպանում) են իրենց իսկ թիմակցին։ Սակայն դա անցնում է կա՛մ սկսնակների, կա՛մ անբուժելի միամիտների պարագայում։ Դրանց չլինելու դեպքում «կարմիրները» շատ արագ բացահայտում են «սևերին»՝ իրենց «դոնի» հետ, ու շահում խաղը։

Սերժ Սարգսյանի ձևավորած գաղջ մթնոլորտում միամիտներ այլևս չեն մնացել։ Իսկ սեփական թիմակիցներին ու ճղճղացող հաճախորդներին հնարավոր չէ անվերջ զոհաբերել... Այնպես որ, բոլորը «վառել» են, թե ով է «սևը»։ Մնում է քվեարկության դնեն նրա թեկնածությունը և համատեղ ուժերով խաղից հեռացնեն «դոնին»։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը