Նինա Մարգարյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ առաջին քայլ դեպի ամբողջական իշխանափոխություն»
Այն, որ ՀՀԿ-ի անդամները զուրկ են պետական մտածելակերպից, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց այն, որ ՀՀԿ-ականներն իրենց պարտքն են համարում այդ պնդումը նոր ապացույցներով սնել, կներեք, արդեն անմակարդակության գագաթնակետն է: Երեկ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ՌԴ-ի պահանջո՞վ է եղել Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը, առանց երկար-բարակ մտածելու՝ պատասխանեց՝ «Չեմ կարծում»: Եվ սա ինքնիշխան պետության իշխող կուսակցության մամուլի խոսնակի պատասխանն է: Պատկերացնո՞ւմ եք: Եվ դա այն պարագայում, երբ ցանկացած քիչ թե շատ ադեկվատ մարդ, ով զբաղեցնում է պետական պաշտոն, նմանատիպ հարցից ոչ միայն պետք է բարկանար, քանի որ նմանատիպ հարցն ուղղակի վիրավորական է այդքան դժվար ճանապարհով անկախություն ձեռք բերած պետության ցանկացած քաղաքացու համար (էլ չեմ ասում՝ երկրի իշխող կուսակցության մամուլի խոսնակի), այլ պետք է ուղղակի քմծիծաղ տար և արհամարհեր նմանատիպ անհեթեթ հարց տվող լրագրողին, քանի որ այդ հարցին պատասխանելն արդեն իսկ վիրավորական է: Բայց չէ, Շարմազանովը ոչ միայն ադեկվատ կերպով չպատասխանեց, այլ նաև պետական մակարդակով իր պատասխանով թույլ տվեց կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը՝դրանով իսկ կասկածի տակ դնելով Հայաստանի պետություն լինելը, քանի որ պետության կարևորագույն և անբաժանելի հատկանիշը հենց ինքնիշխանությունն է: Այդպիսի բաներ: Եվ չնայած այս ամենն իսկապես ցավալի է, բայց իրականությունը դա է. իշխող կուսակցությունը, ի դեմս կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի, զուրկ է պետական մտածելակերպից, ինչի վառ ապացույցն է Շարմազանովի պատասխանը, քանի որ Շարմազանովը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի արտացոլանքն է, և բարձրաձայնում է այդ կուսակցության և կուսակցության ղեկավարի տեսակետն ու մտածելակերպը: Այսքանից հետո, կարծում եմ, բոլորին պետք է որ պարզ լինի, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պետք է դիտարկել որպես ընդամենը առաջին քայլ դեպի ամբողջական իշխանափոխություն, այլապես, եթե նման մարդիկ, ովքեր զուրկ են պետական մտածելակերպից և կասկածի տակ են դնում նույնիսկ Հայաստանի պետություն լինելը, մնան իշխանության, մենք իսկապես կարող ենք կորցնել մեր ինքնիշխանությունը և դառնալ այս կամ այն պետության մարզ:
Նինա Մարգարյան. «Տիգրան Սարգսյանի հրաժարականը՝ առաջին քայլ դեպի ամբողջական իշխանափոխություն»
Այն, որ ՀՀԿ-ի անդամները զուրկ են պետական մտածելակերպից, արդեն ոչ մեկի համար գաղտնիք չէ, բայց այն, որ ՀՀԿ-ականներն իրենց պարտքն են համարում այդ պնդումը նոր ապացույցներով սնել, կներեք, արդեն անմակարդակության գագաթնակետն է: Երեկ ՀՀԿ-ի մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը, պատասխանելով լրագրողներից մեկի այն հարցին, թե արդյոք ՌԴ-ի պահանջո՞վ է եղել Տիգրան Սարգսյանի հրաժարականի դիմումը, առանց երկար-բարակ մտածելու՝ պատասխանեց՝ «Չեմ կարծում»:
Եվ սա ինքնիշխան պետության իշխող կուսակցության մամուլի խոսնակի պատասխանն է: Պատկերացնո՞ւմ եք: Եվ դա այն պարագայում, երբ ցանկացած քիչ թե շատ ադեկվատ մարդ, ով զբաղեցնում է պետական պաշտոն, նմանատիպ հարցից ոչ միայն պետք է բարկանար, քանի որ նմանատիպ հարցն ուղղակի վիրավորական է այդքան դժվար ճանապարհով անկախություն ձեռք բերած պետության ցանկացած քաղաքացու համար (էլ չեմ ասում՝ երկրի իշխող կուսակցության մամուլի խոսնակի), այլ պետք է ուղղակի քմծիծաղ տար և արհամարհեր նմանատիպ անհեթեթ հարց տվող լրագրողին, քանի որ այդ հարցին պատասխանելն արդեն իսկ վիրավորական է:
Բայց չէ, Շարմազանովը ոչ միայն ադեկվատ կերպով չպատասխանեց, այլ նաև պետական մակարդակով իր պատասխանով թույլ տվեց կասկածի տակ դնել Հայաստանի ինքնիշխանությունը՝դրանով իսկ կասկածի տակ դնելով Հայաստանի պետություն լինելը, քանի որ պետության կարևորագույն և անբաժանելի հատկանիշը հենց ինքնիշխանությունն է: Այդպիսի բաներ: Եվ չնայած այս ամենն իսկապես ցավալի է, բայց իրականությունը դա է. իշխող կուսակցությունը, ի դեմս կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանի, զուրկ է պետական մտածելակերպից, ինչի վառ ապացույցն է Շարմազանովի պատասխանը, քանի որ Շարմազանովը Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի արտացոլանքն է, և բարձրաձայնում է այդ կուսակցության և կուսակցության ղեկավարի տեսակետն ու մտածելակերպը:
Այսքանից հետո, կարծում եմ, բոլորին պետք է որ պարզ լինի, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականը պետք է դիտարկել որպես ընդամենը առաջին քայլ դեպի ամբողջական իշխանափոխություն, այլապես, եթե նման մարդիկ, ովքեր զուրկ են պետական մտածելակերպից և կասկածի տակ են դնում նույնիսկ Հայաստանի պետություն լինելը, մնան իշխանության, մենք իսկապես կարող ենք կորցնել մեր ինքնիշխանությունը և դառնալ այս կամ այն պետության մարզ:
Նինա Մարգարյան