Աշխարհ

04.04.2014 13:37


ԵՄ–ն հաստատել է Մոլդովայի համար առանց վիզայի ռեժիմը

ԵՄ–ն հաստատել է Մոլդովայի համար առանց վիզայի ռեժիմը

ru.publika.md-ի փոխանցմամբ՝ Եվրամիությունը հաստատել է Մոլդովայի համար առանց վիզայի ռեժիմը։ Նախօրեին համապատասխան փաստաթուղթը ստորագրել են Եվրախորհրդարանի ղեկավար Մարտին Շուլցը և ԵՄ Խորհրդում նախագահող, Հունաստանի արտաքին գործերի փոխնախարար Դիմիտրիս Կուրկուլասը։

Ըստ Եվրահանձնաժողովի կայքի՝ կենսաչափական անձնագրեր ունեցող Մոլդովայի քաղաքացիների համար առանց վիզայի այցերը հասանելի կդառնան ապրիլի 28-ից:

Այս խորագրի վերջին նյութերը