Լրահոս

18.08.2009 16:54


Օրենքի խախտումով համաներում է կիրառվել Գագիկ Շաշմյանի նկատմամբ

Օրենքի խախտումով համաներում է կիրառվել Գագիկ Շաշմյանի նկատմամբ

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը անցած գարնանը «Առավոտ» և «Չորրորդ իշխանություն» օրաթերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին մեղավոր էր ճանաչել դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար և սահմանել 350 հազար դրամ տուգանք։ Շամշյանը բողոքարկել է վճիռը վերաքննիչ դատարանում, որը, հուլիսի 15-ի նիստում անփոփոխ էր թողել դատավճիռը:

Սակայն, մի քանի օր անց լրագրողին կրկին դատարան են կանչել և հայտնել, որ նրա նկատմամբ համաներում է կիրառվում։ Գ. Շամշյանը տեղեկացրել է, որ իր նկատմամբ իրավունք չունեն համաներում իրականացնել, քանի որ մեկ անգամ արդեն կիրառվել է։

Ազգային ժողովի «Համաներում հայտարարելու մասին» 2009 թվականի հուլիսի 19-ի որոշման մեջ նշված է, որ համաներումը չպետք է կիրառել այն անձանց նկատմամբ, որոնց նկատմամբ վերջին 10 տարում համաներում կիրառվել է։ Նախկինում, դեռ 2007 թվականին, դարձյալ իր մասնագիտական գործունեության շրջանակներում Գագիկ Շամշյանը դատապարտվել էր և ՀՀ նախագահի որոշմամբ հայտարարված համաներումը նրա վրա նույնպես տարածվել էր։

Ֆոտոլրագրողը բողոք է ներկայացրել Գլխավոր դատախազին ու արդարադատության նախարարին:

Գագիկ Շամշյանը գրություն է ստացել գլխավոր դատախազի տեղակալից, որտեղ ասված է.

«Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը Շամշյանի նկատմամբ համաներում կիրառելու մասին անհիմն է՝ առանց օբյեկտիվ հիմքերի։ Արդյունքում թույլ է տրվել դատական սխալ, որ ազդել է գործի ելքի վրա, խաթարել արդարադատության բուն էությունը։ Վերաքննիչ դատարանի որոշումը ենթակա է բեկանման»։

Ըստ «Ազատություն» ռ/կ-ի

Այս խորագրի վերջին նյութերը