Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնել է, որ պաշտոնում իր մնալու հարցը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու: Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ նախարարն ասել է. «Վարչապետի հրաժարականն ինձ համար անակնկալ էր, իսկ կառավարությունում իմ մնալ-չմնալը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու։ Իհարկե, սա այն դեպքում, եթե լինի կառավարությունում մնալու առաջարկ»,- ասել է Ավանեսյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս տեղյակ չի եղել, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տալու: «Բնական գործընթաց է. գալիս են ու գնում»,-լրագրողներին ասել է Աշոտյանը: Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, նախարարն իրեն հատուկ ոճով նշել է. «Ես ինձ տեսնում եմ ՀՀԿ–ում։ Դա բավարար է, որ դուք ինձնից պրծում չունենաք»։
Նախարարները՝ պաշտոնում իրենց մնալու մասին
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը հայտնել է, որ պաշտոնում իր մնալու հարցը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու: Անդրադառնալով Տիգրան Սարգսյանի հրաժարականին՝ նախարարն ասել է. «Վարչապետի հրաժարականն ինձ համար անակնկալ էր, իսկ կառավարությունում իմ մնալ-չմնալը կախված է նրանից, թե ինչպիսի կառավարություն է ձևավորվելու։ Իհարկե, սա այն դեպքում, եթե լինի կառավարությունում մնալու առաջարկ»,- ասել է Ավանեսյանը:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ևս տեղյակ չի եղել, որ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տալու:
«Բնական գործընթաց է. գալիս են ու գնում»,-լրագրողներին ասել է Աշոտյանը:
Ինչ վերաբերում է իր հետագա պաշտոնավարմանը, նախարարն իրեն հատուկ ոճով նշել է. «Ես ինձ տեսնում եմ ՀՀԿ–ում։ Դա բավարար է, որ դուք ինձնից պրծում չունենաք»։
7or.am