Աշխարհ

04.04.2014 09:29


Չիլիում հերթական հզոր երկրաշարժն է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

Չիլիում հերթական հզոր երկրաշարժն է տեղի ունեցել. հայտարարվել է ցունամիի վտանգ

mk.ru-ի փոխանցմամբ՝ Չիլիի Իկիկե քաղաքից 47 կմ հեռավորության վրա ընկած ծովափնյա հատվածում հերթական հզոր երկրաշարժն է տեղի ունեցել։

Ստորգետնյա ցնցումները տեղի են ունեցել Չիլիի ժամանակով 22։38-ին: Դրանց ուժգնությունը կազմել է 7.6 բալ։ Էպիկենտրոնը գտնվել է 40 կմ խորության վրա։ Զոհերի և ավերածությունների վերաբերյալ առայժմ ոչինչ չի հաղորդվում։

Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին և 3-ին Չիլիում գրանցվել էին ուժեղ երկրաշարժեր։
Նախօրեին երկրի իշխանությունները հայտարարել են առափնյա շրջանների բնակչության տարհանման մասին։ Նաև հայտարարվել է ցունամիի վտանգ։

Այս խորագրի վերջին նյութերը