Հայ ազգային Կոնգրեսի մեկնաբանությունը Տիգրան Սարգսյանի հրաժարականի մասին
Հարց. Պարոն Զուրաբյան, շաբաթը ուրբաթից շուտ եկավ: Այն, ինչ քառյակը պահանջում էր` կառավարության հրաժարականը, տեղի ունեցավ, եւ այլեւս կառավարությանն անվստահություն հայտնելը իմաստ չունի: Ինչպիսի՞ն պետք է լինեն ձեր հետագա քայլերը։
Պատասխան. Այո, ապրիլի 28-ից սկսած պետք է տեղի ունենար չորս քաղաքական ուժերի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, Ժառանգության եւ ՀՅԴ-ի համատեղ շուրջօրյա հանրահավաքը` կառավարության հրաժարականի պահանջով: Նախապատրաստությունները սկսվել էին ամբողջ թափով, եւ իշխանությունները հասկացան, որ մարդկային ծովը ուղղակի կխորտակի իրենց: Սա է պատճառը, թե ինչու Սերժ Սարգսյանը ստիպեց Տիգրան Սարգսյանին հրաժարականի դիմում գրել: Այս քայլով նա փորձում է մեղմել համաժողովրդական ընդվզումը եւ կանխել աննախադեպ հանրահավաքների կայացումը: Այս քայլին ամենահամարժեք պատասխանը Հայ Ազգային Կոնգրեսը համարում է հետեւյալը.
Իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել, եւ քանի որ քառյակի բոլոր քաղաքական ուժերը կողմ են ամբողջական իշխանափոխության, ապա դրա իրականացման համար ավելի լավ պահ պատկերացնել հնարավոր չէ: Կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ: Առաջին փուլի խնդիրը կարելի է լուծված համարել: Հետեւաբար, այս պահից սկսած, մենք գտնվում ենք իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում: Ըստ այդմ, հետագա գործողությունների եւ միջոցառումների միակ օրակարգը, ինքնըստինքյան, դառնում է համաժողովրդական հանրահավաքներով Սերժ Սարգսյանի հրաժարականին հասնելու խնդիրը։

Աղբյուրը՝ ilur.am։