Լրահոս

18.08.2009 16:29


Լևոն Թոքմաջյանի Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին նվիրված քանդակախումբն իրականացվում է պետական աջակցությամբ

Այսօր Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանն այցելել է քանդակագործ Լևոն Թոքմաջյանի արվեստանոցը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղեկցել են Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը։
Քանդակագործ Լևոն Թոքմաջյանը ՀՀ վարչապետին ներկայացրել է Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությանը զոհ գնացած պոլսահայ մտավորականների հիշատակը հավերժացնող «Տագնապ» քանդակախումբը։ Հայաստանի Հանրապետության վարչապետը ծանոթացել է աշխատանքի նախնական տարբերակի հետ։ Քանդակախումբը նվիրված է Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցին և իրականացվում է պետական աջակցությամբ։

 

Այս խորագրի վերջին նյութերը