Լրահոս

18.08.2009 16:18


ԼՂՀ-ում կավելանան պետական մանկապարտեզները

ԼՂՀ-ում կավելանան պետական մանկապարտեզները

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ՝ այսօր հրավիրվել է ԼՂՀ կառավարության հերթական նիստը, որի ժամանակ Կառավարության հավանությանն է արժանացել Կրթության և գիտության նախարարության ներկայացրած պետական նախադպրոցական ուսումնական հաստատություններ ստեղծելու մասին որոշման նախագիծը:

Հանրապետությունում պետական մանկապարտեզների թիվը կավելանա երեքով և կդառնա 24: Առաջիկայում նախադպրոցական նոր հիմնարկություններ կբացվեն մայրաքաղաքում, Մարտակերտում և Առաջաձորում:

Վարչապետը նշել է, որ նախկինում գործող մանկապարտեզների վերականգնումն ու նորերի կառուցումը շարունակական կլինի:

«Պետությունը մատաղ սերնդի բարեկեցիկ ապագայի համար միջոցներ չի խնայում»,- նշել է Ա. Հարությունյանը:

Հաշվի առնելով, որ Հայ ավետարանչական ընկերակցության կողմից «Կարկառ» մանկապատանեկան առողջարարական ճամբարը չի օգտագործվում նպատակային, և դրա բարեկարգման ու վերակառուցման համար միջոցներ չեն նախատեսվում՝ կառավարությունը որոշել է ճամբարը վերադարձնել Ստեփանակերտի քաղաքապետարանին՝ այնտեղ դպրոցականների հանգստի նորմալ հարմարություններ ստեղծելու պայմանով:

ԼՂՀ կառավարության տեղեկատվության եւ
հասարակայնության հետ կապերի վարչություն

Այս խորագրի վերջին նյութերը