Քաղաքական

03.04.2014 20:30


Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց

Տիգրան Սարգսյանը հրաժարական տվեց

Այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնել է, որ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել:

Նա հրաժարականի դիմումը ներկայացրել է այսօր, որն արդեն ընդունվել է Սերժ Սարգսյանի կողմից:

Շարմազանովի խոսքերով՝ դեռևս մեկ ամիս առաջ էր Տիգրան Սարգսյանը նման խնդրանքով դիմել Սերժ Սարգսյանին, բայց քանի որ «կուտակայինի» հարցը ՍԴ–ում էր, Սերժ Սարգսյանը նրան խնդրել է դեռևս շարունակել պաշտոնավարումը։

–Վարչապետն ասել է, որ սա կշռադատված որոշում էր, ոչ թե պահի տակ կայացված,–ասել է Շարմազանովը՝ միաժամանակ չբացառելով, որ նոր վարչապետը կարող է ՀՀԿ անդամ չլինել։

Այս տեղեկատվությունից հետո Տիգրան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, Դեռևս փետրվար ամսին ես հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին դիմեցի խնդրանքով՝ ընդունել իմ հրաժարականը: Որոշումս հասունացած էր և խորը գիտակցված: Պայմանավորվեցինք դիմումի ներկայացման պահը հետաձգել`մի շարք կարևոր պետական միջոցառումների և ՀՀԿ տնտեսական համաժողովի անցկացման անհրաժեշտությունից ելնելով: Իմ շնորհակալությունն եմ հայտնում բոլոր այն մարդկանց ում հետ աշխատել եմ, և առաջին հերթին հանրապեության նախագահին՝ վարչապետի բարձր պաշտոնն ինձ վստահելու համար: Նոր կառավարությանը մաղթում եմ հայրենանվեր և արդյունավետ աշխատանք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը