Լրահոս

03.04.2014 17:22


«Տիգրան Սարգսյանը հանցագործ է, և նրա տեղը ճաղերի հետևում է»

«Տիգրան Սարգսյանը հանցագործ է, և նրա տեղը ճաղերի հետևում է»

Անցել է մեկ օր ՍԴ որոշումից, և կարող ենք ավելի սթափ գնահատել, թե իրականում ինչ տեղի ունեցավ:
ՍԴ-ն որոշեց, որ «կուտակային» օրենքի հայեցակարգային դրույթները հակասահմանադրական են, բայց ժամկետ տվեց այն ուղղելու մինչև սեպտեմբերի 30–ը, իսկ այդ ընթացքում շարունակելու են գանձել 5%-ը: Այսինքն, գումարները պարտադիր կգանձվեն, այնուհետև օրենքը կբարելավվի, որպեսզի մի քիչ ձևափոխված ձևով շարունակեն գանձել գումարները: Իսկ եթե հասարակության ճնշման տակ հասկանան, որ դա չի ստացվում, այս ընթացքում մեկ այլ հակասահմանադրական օրենք կընդունեն, գումարները կհավաքեն ու կվերադաձնեն «կուտակայինի» շնորհիվ գանձածը: Դե գնա հիմա էլ այդ մի օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցադիմում ներկայացրու: Իսկ ժամանակն անցնում է, գումարները՝ ապօրինի գանձվում:
Ենթադրենք՝ այս «կուտակային» օրենքը մինչև սեպտեմբերի 30–ը բարեփոխում են, բայց իրականում ընդունում են դարձյալ հակասահմանադրական օրենք: Դարձյալ դիմում են ՍԴ-ին: Հիմա դատարանի այս որոշումից պարզ դարձավ, որ իշխանություններն ախմախ են, հաջորդ որոշումից էլ պարզ կդառնա, որ նաև «խամմազ են», քանի որ բոլոր ցուցումները չէ, որ հաշվի են առնվել, հետո քաղաքացուն ի՞նչ դրանից: Կարո՞ղ է՝ պատգամավորներին անկյուն են կանգնեցնելու:
Բայդ այս ամենը մենք համեմատաբար վերջերս՝ անցյալ դարի 90-ականներին, տեսել ենք, երբ ստեղծվեց տխրահռչակ ֆինանսական բուրգը՝ «MMM»-ն: Ժողովրդից գումարներ հավաքեցին, մի որոշ ժամանակ մեկից հավաքածը մյուսին տվեցին, մինչև պայթեց այդ կառույցը, մի քանիսը հայտնվեցին ճաղերի հետևում (հետագայում պատգամավոր դարձան), իսկ ժողովուրդն էլ՝ խաբված վիճակում: Բայց այն ժամանակ, թեև դա կամավորության սկզբունքի վրա էր, միևնույն է, համարվեց հանցագործություն, իսկ այժմ անգամ մեր դյուրահավատ ժողովուրդն այլևս իշխանությունների ոչ մի խոսքին չի հավատում ու ոչ մի պարագայում նրան իր գումարը չի վստահի: Դա է պատճառը, որ «Օֆշոր Տիկոն» որոշել է մեր ժողովրդին բռնի կերպով բարություն անել:
Եվ եթե մինչև ՍԴ-ի որոշումը միայն պրոֆեսիոնալներն ու ինֆորմացվածներն էին համարում, որ Տիգրան Սարգսյանը հանցագործ է, ապա հիմա ողջ երկիրը գիտի դա, և միայն նրա պաշտոնանկությունն այլևս բավարար չէ:
Պարզ է, որ իշխանություններին փողեր են պետք, որը դրսից ճարել այլևս չեն կարողանում: Խաբել են հնարավոր ու անհնարին բոլորին՝ գերտերություններին, միջազգային ֆինանսական կառուցներին, Սփյուռքի մեր հայրենակիցներին։ Մնացել է միայն չքավորության եզրին հայտնված մեր ժողովուրդը, որի ոչ թե վերջին կոպեկն են ձեռքից առնում՝ լավ իմանալով, որ չունի, այլ աշխատավարձը դեռ չտված՝ «իրենց փայը» «գլխանց» վերցնում են:
Այո՛, այս կառավարությունը կանգնած է դեֆոլտի առջև, իսկ դա հետևանք է այն բանի, որ մեր իշխանություններն արդեն քաղաքական բանկրոտ են:
Մնում է՝ ժողովուրդը համապատասխան եզրակացություն անի, հասարակության տարբեր շերտերի բոլոր տնտեսական չլուծված խնդիրները մեկտեղի, պայքարող քաղաքական ուժերի միջոցով ձևակերպի քաղաքական պահանջ ու այս հանցագործների բանդան, որ իրեն իշխանություն է կոչել, վնասազերծի:

Արմեն Հարությունյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը