Լրահոս

18.08.2009 15:57


Օտարերկրյա քաղաքացիների են թալանել

Օգոստոսի 16-ին էլ, ժամը 17.00-ին, ոստիկանության Սևանի բաժին է դիմել Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 1989 թ. ծնված Լուչկևիչ Վ.-ն, որ օգոստոսի 15-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Գյումրի քաղաքում, ինքը և իր փեսացուն՝ Լեհաստանի Հանրապետության քաղաքացի, 1989 թ. ծնված Փիչլինսկի Ք.-ն ծանոթացել են ոմն Արթուրի հետ, որն իր ընկերոջ հետ միասին իրենց հրավիրել է տուն՝ գիշերելու: Իրենք նույն օրվա, ժամը 22.00-ից մինչև օգոստոսի 16-ի ժամը 08.45-ը գիշերել են նրանց տանը, որտեղ գիշերը զգացել են, որ ինչ-որ մեկը բացում է իրենց ճամպրուկները, որոնք դրված են եղել կողքի սենյակում, իսկ առավոտյան գալով Երևան՝ պարզել են, որ ճամպրուկից գողացել են 10 ռումինական լեյ, 60 ռումինական մետաղադրամ, 10 բուլղարական լև և «Նիկոն» տեսակի թվային ֆոտոխցիկ՝ 200 ԱՄՆ դոլար արժողության:
Ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ օգոստոսի 17-ին, ժամը 01.00-ին, պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 1984 թ. ծնված Արամ Ս.-ն:
Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանության

մամուլի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը