ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, կամա թե ակամա, հիանալիորեն է բնութագրել Սերժ Սարգսյանի «հաճախորդներին» եւ «դհոլներին»:
ՄԻՊ գրասենյակի 2013 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում «ռուսական իմպերիալիզմի» կողմից «մահացու վիրավորված» Պարույր Հայրիկյանին պետբյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելու փաստին, ինչը Օմբուդսմենը մտահոգիչ է համարել:
Այդ զեկույցի՝ իրեն վերաբերող հատվածին շատ բուռն է արձագանքել «Անկախության սիմվոլը»: Ինչին ի պատասխան, Կարեն Անդրեասյանը տարածած հաղորդագրությամբ հակադարձում է. «Անարձագանքկմնանմիայնէժանագինպիտակները: Մերկառույցինևարժեհամակարգինհարիրչէմոլագարներիկամսադրիչներիհետլեզվակռիվը: Նմանմարդիկմերկողմիցպատասխանիչենարժանանա, սակայնմերպաշտպանությունը, ինչպեսմիշտ, մատչելիկլինինաևնրանցհամար»:
Ուրեմն՝ ի դեմս «Վերջի բոլշեւիկի» «հաճախորդների» իրականում գործ ունենք մոլագարների եւ սադրիչների հետ:
Դատելով այդ «հաճախորդների» ակտիվությունից, որոնք «պետպատվերի» շրջանակում ամեն օր փորձում են ցեխ շպրտել ոչիշխանական ուժերի վրա, իսկապես, սրանց այլ կերպ, քան «մոլագարներ» ու «սադրիչներ» չես համարի:
Ափսոս, ՄԻՊ գրասենյակն իր զեկույցում շրջանցել է մնացած «հաճախորդներին» եւ առայժմ չի անդրադարձել նրանց ու իր մտահոգությունը չի հայտնել Բաղրամյան 26-ի կողմից առատորեն վճարվելու դիմաց այլոց գաղջ գործելակերպին:
Մինչդեռ այս «ֆրոնտում» ՄԻՊ-ն ահագին անելիք ունի: Բա հանրությունը չիմանա՞, թե բացի «սիմվոլից», էլ ովքե՞ր կան, որոնք իբր «ընդդիմություն» են, բայց ընդդիմանում են կառավարությանն անվստահություն հայտնող ուժերին:
«Վերջի բոլշեւիկից» սնվող բոլոր «մոլագարների» ու «սադրիչների» անունները պետք է մեկ առ մեկ՝ «ոսկե» տառերով գրվի ՄԻՊ զեկույցում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հուշերում:
ՄԻՊ–ը գնահատել է Սերժ Սարգսյանի հաճախորդներին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, կամա թե ակամա, հիանալիորեն է բնութագրել Սերժ Սարգսյանի «հաճախորդներին» եւ «դհոլներին»:
ՄԻՊ գրասենյակի 2013 թվականի զեկույցում անդրադարձ է կատարվել նաեւ նախագահական ընտրությունների նախընտրական շրջանում «ռուսական իմպերիալիզմի» կողմից «մահացու վիրավորված» Պարույր Հայրիկյանին պետբյուջեից 20 միլիոն դրամ հատկացնելու փաստին, ինչը Օմբուդսմենը մտահոգիչ է համարել:
Այդ զեկույցի՝ իրեն վերաբերող հատվածին շատ բուռն է արձագանքել «Անկախության սիմվոլը»: Ինչին ի պատասխան, Կարեն Անդրեասյանը տարածած հաղորդագրությամբ հակադարձում է. «Անարձագանք կմնան միայն էժանագին պիտակները: Մեր կառույցին և արժեհամակարգին հարիր չէ մոլագարների կամ սադրիչների հետ լեզվակռիվը: Նման մարդիկ մեր կողմից պատասխանի չեն արժանանա, սակայն մեր պաշտպանությունը, ինչպես միշտ, մատչելի կլինի նաև նրանց համար»:
Ուրեմն՝ ի դեմս «Վերջի բոլշեւիկի» «հաճախորդների» իրականում գործ ունենք մոլագարների եւ սադրիչների հետ:
Դատելով այդ «հաճախորդների» ակտիվությունից, որոնք «պետպատվերի» շրջանակում ամեն օր փորձում են ցեխ շպրտել ոչիշխանական ուժերի վրա, իսկապես, սրանց այլ կերպ, քան «մոլագարներ» ու «սադրիչներ» չես համարի:
Ափսոս, ՄԻՊ գրասենյակն իր զեկույցում շրջանցել է մնացած «հաճախորդներին» եւ առայժմ չի անդրադարձել նրանց ու իր մտահոգությունը չի հայտնել Բաղրամյան 26-ի կողմից առատորեն վճարվելու դիմաց այլոց գաղջ գործելակերպին:
Մինչդեռ այս «ֆրոնտում» ՄԻՊ-ն ահագին անելիք ունի: Բա հանրությունը չիմանա՞, թե բացի «սիմվոլից», էլ ովքե՞ր կան, որոնք իբր «ընդդիմություն» են, բայց ընդդիմանում են կառավարությանն անվստահություն հայտնող ուժերին:
«Վերջի բոլշեւիկից» սնվող բոլոր «մոլագարների» ու «սադրիչների» անունները պետք է մեկ առ մեկ՝ «ոսկե» տառերով գրվի ՄԻՊ զեկույցում, ինչպես նաև Սերժ Սարգսյանի հուշերում:
Կիմա Եղիազարյան