Քաղաքական

03.04.2014 14:34


Արտակ Զեյնալյան. « 5 տոկոս վճարները չեն կարող մարդու կամքից անկախ գանձվել»

Արտակ Զեյնալյան. « 5 տոկոս վճարները չեն կարող մարդու կամքից անկախ գանձվել»

«5 տոկոս վճարները չեն կարող մարդու կամքից անկախ գանձվել, եւ դա բխում է ՍԴ որոշումից` որոշման 7-րդ կետից»,- «Zham.am»-ի հետ զրույցում ասաց իրավապաշտպան, ՍԴ-ում դիմող կողմի ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը:
Իրավապաշտպանի ներկայացմամբ՝ 7-րդ կետը հետաձգել է ուժի մեջ մտնելը միայն որոշման 1- 5-րդ կետերի մասով, իսկ 6-րդ կետը մտել է ուժի մեջ անմիջապես, անհապաղ, ըստ որի` այդ կետում շարադրված հոդվածները չեն կարող մեկնաբանվել, կիրառվել մարդկանց հայեցողությունից անկախ նրանց սեփականության իրավունքի սահմանափակում ենթադրող իրավակարգավորման համատեքստում:
Այսինքն, այդ 5 տոկոսները չեն կարող գանձվել մարդու կամքին հակառակ` ՍԴ որոշումը ուժի մեջ մտնելու պահից սկսած:
Ըստ Զեյնալյանի, որոշման 7-րդ կետը տարընթերցման տեղիք չի տալիս. «7-րդ կետն ասում է՝ իրավական բաց չառաջանալու համար ՍԴ-ն իրականացրել է իր լիազորությունը եւ հետաձգել է ուժի մեջ մտնելու պահը միչեւ սեպտեմբերի 30-ը, բայց դա վերաբերում է միայն տեխնիկական մասին, այսինքն` նշված ժամկետը նախատեսված է ԱԺ-ի և կառավարության համար, բայց դա չի նշանակում, որ սեպտեմբերի 30-ին դա պետք է մտնի ուժի մեջ, այսինքն` կառավարությունը եւ ԱԺ-ն պետք է հնարավորինս սեղմ ժամկետներում այդ փոփոխությունն անեն, իսկ 6-րդ հոդվածում նշված կետերն ասում են, որ մարդու կամքից անկախ՝ չեն կարող մեր գումարները տանել»,- մեկնաբանեց Զեյնալյանը:
Դիտարկմանը՝ եթե, ամեն դեպքում, այդ 5 տոկոս գանձումները կատարվեն, ինչպես պետք է վարվեն քաղաքացիները, իրավապաշտպանն ասաց.

-Ժողովրդաիշխանությունից բխում է, որ մարդիկ ունեն նաեւ ըմբոստանալու սահմանադրական իրավունք:

Zham. am

Այս խորագրի վերջին նյութերը