Կարծիք

03.04.2014 12:33


«Կո՛չ եմ անում՝ բոլո՛րս դեպի Ազատության հրապարակ»

«Կո՛չ եմ անում՝ բոլո՛րս դեպի Ազատության հրապարակ»

Հարգելի՛ «ԴԵՄ ԵՄ» նախաձերնության անդամներ, Սահմանադրական դատարանում ՀՀԿ–ական Հակոբ Հակոբյանի՝ նույն թունելի Հակոբի առաջին ելույթներից շատ պարզ երևում էր, որ պետք է ամեն գնով վճիռը բավարարվեր՝ հօգուտ իշխանության: Դե բա, մարդիկ աջ ու ձախ անխնա մսխել են գումարները, այդքանից հետո պետք է, չէ՞, «վերևներին» էլ օգուտ տան, այսինքն՝ հակաքայլեր անեն ժողովրդի դեմ:
Ժողովուրդ ջա՛ն, ապրիլի 28–ից Ազատության հրապարակում սկսվում են շուրջօրյա հանրահավաքները։ Կո՛չ եմ անում՝ բոլո՛րս դեպի Ազատության հրապարակ, և այդ ժամանակ, վերևներից, թե վերևների մի քիչ ներքևից տեսնելով ժողովրդի բազմաքանակ լինելը, իշխանությունը կփախնի: Այդ ժամանակ կլուծվեն նաև թե՛ կուտակայինը, թե՛ մնացած այլ հարցերը։ ԱՅՍԻՆՔՆ, ԱՌԱ՛Ջ ԴԵՊԻ ԱՆՍԵՐԺ ՀԱՅԱՍՏԱՆ:

Շահեն Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը