Լրահոս

03.04.2014 11:02


«ՀՀԿ-ականների կարգախոսը` «Вовремя предать—это не предать. Это предвидеть!»»

«ՀՀԿ-ականների կարգախոսը` «Вовремя предать—это не предать. Это предвидеть!»»

ՀՀԿ-ականների կարգախոսը` «Вовремя предать — это не предать. Это предвидеть!»
Սերժ Սարգսյանը, օգտագործելով իր ձեռքի տակ եղած բոլոր գործիքները, փորձում է ապրիլի 28-ի շուրջօրյա հանրահավաքից առաջ ճնշել ոչ իշխանական ուժերին: Օրինակ՝ 1in.am-ը հրապարակում է ԲՀԿ-ական պատգամավորների ունեցվածքների կատալոգը՝ հասկացնելով, թե իշխանության հետ այսքան հեշտ հակադրվելու պարագայում մարդիկ հնարավոր է՝ կորցնեն այդ ունեցվածքը, և հորդորում են դուրս գալ ԲՀԿ-ից:
Հարցին կարելի է մի քանի տեսանկյունից նայել: Առաջինն այն է, որ այն մարդիկ, ովքեր Սերժ Սարգսյանին կոշտ հակադրվելուց վախենան և դուրս գան ԲՀԿ-ից, թող հույս չունենան, թե Սարգսյանն իրենց կխնայի: Ընդհակառակը` փուռը կտա: Համ ունեցվածքը կխլի, համ էլ դեռ մի բան էլ պադվալներում կփակի:
Երկրորդ տեսանկյունն այն է, որ իմանալով ՀՀԿ-ականների էությունը՝ կարելի է հստակ ասել, որ հենց այդ ճամբարից փախնողներ կլինեն, հենց տեսնեն, թե ինչքան մարդ է հավաքվել Ազատության հրապարակում:
Այսօր Սերժ Սարգսյանին հավատարմության երդում տված ՀՀԿ-ականներ ապրում են մեկ կարգախոսով` «Вовремя предать — это не предать. Это предвидеть!»: Վստահ եմ, որ իշխանափոխությունից հետո հենց ՀՀԿ-ականներն են պահանջելու ամենակոշտ կերպով պատժել Սերժ Սարգսյանին:
Ասածս այն է, որ ոչ մեկ թող չվախենա ու չտրվի իշխանության սադրանքներին: Հաղթանակը մերն է լինելու, ապրելու ենք անսերժ Հայաստանում:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը