Մեկնաբանություն

03.04.2014 10:29


Հակածառուկյանական «մուտիլովկայի» թիթեռնիկի կյանքը (տեսանյութ)

Հակածառուկյանական «մուտիլովկայի» թիթեռնիկի կյանքը (տեսանյութ)

Բաղրամյան 26–ին կցված խիստ անկախ և սաստիկ ընդդիմադիր լրատվամիջոցները («Հայկական ժամանակ», «1in.am» և այլն) վերջին օրերին էժանագին հնդկական կինո հիշեցնող մի պատմություն են ներկայացնում, թե իբր Ռոբերտ Քոչարյանը Գագիկ Ծառուկյանի ու մի քանի այլ գործարարների հետ միասին Դուբայում հակասերժական դավադրության մանրամասներն են քննարկել։

Այդ «կինոն» սկսեցին ակտիվորեն պտտեցնել հատկապես ԱԺ չորս ոչիշխանական ուժերի կողմից կառավարության հրաժարականի հարցը բարձրացնելուց հետո։ Թե քանի ոխչարի կարողացան իրենց «մուտիլովկայական» ցանցը գցել «անկախները», թողնենք Սերժ Սարգսյանի ու նրա իրավունքների պաշտպան Գագիկ Հարությունյանի հաշվարկին։

Փաստն այն է, որ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հերքեց Քոչարյանի ու մյուսների Դուբայում հանդիպելու լուրը։

Ինչ վերաբերում է Գագիկ Ծառուկյանին, ապա նա այս ընթացքում ոչ թե Դուբայում, այլ Քուվեյթում է եղել։ Այդ մասին պատմող տեսանյութը կցված է հոդվածին։ Ասել է թե՝ իշխանական «մուտիլովկան», ինչպես միշտ, թիթեռնիկի կյանք ունեցավ։

Եվ ամենակարևորի մասին, ԲՀԿ–ն Ծառուկյանի գլխավորությամբ և ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի, «ժառանգության» հետ համատեղ բաց հայտարարել է, որ գնում է փոփոխությունների հասնելու ճանապարհով, որի առաջին հանգրվանը Տիգրան Սարգսյանի գլխավորած ապաշնորհ կառավարության հրաժարականն ու նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորումն է։ Էդ ի՞նչ ունի Ծառուկյանը թաքցնելու Սերժից, որ մի հատ էլ Դուբայում պետք է հավաքներ անցկացնի և դավադրության պլաններ մշակի։ Իսկ եթե նիկոլփաշինյանների համար «Օֆշորի Տիկոյի» կառավարության հրաժարականի պահանջը դավադրություն է, ապա դա արդեն լրիվ այլ խոսակցություն է։

Հասկացանք, որ իշխանություններին այլ բան չի մնում անել, քան «մուտիլովկաներ» տարածելը, բայց գոնե թող այնպիսի բաներ մտածեն, որ մի քանի, այլ ոչ թե մեկ օրվա կյանք ունենա և ՀՀԿ–ական հայտնի փուչիկների նման պայթի։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը