Լրահոս

03.04.2014 10:22


Ֆ. Թոխյան. «Մինչև սեպտեմբերի 30–ը պարտավոր են կուտակայինները վճարել»

Ֆ. Թոխյան. «Մինչև սեպտեմբերի 30–ը պարտավոր են կուտակայինները վճարել»

–ՍԴ–ի որոշմամբ՝ օրենքի պարտադիր բաղադրիչն այսօր չի վերացվել։ Թյուրիմացությո՛ւն է հակառակը կարծելը։ Մինչև սեպտեմբերի 30–ը պարտավոր են կուտակայինները վճարել։ Սա միանշանա՛կ է,–այս մասին «Հորիզոնի» գլխավոր թողարկման ժամանակ հայտարարել է ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը։

Նա նաև ավելացրել է, որ հետագայում պարտադիր կուտակայինները գանձելու շատ տարբերակներ կան, որոնք արդեն պետք է հաստատեն ԱԺ–ն և Կառավարությունը։ Հնարավոր տարբերակներից մեկը, օրինակ, նոր հարկատեսակ սահմանելն է։

–Ի՞նչ պիտի անի ժողովուրդը, հարկ ա, պիտի մուծես,–նշել է ՍԴ անդամը՝ ավելացնելով.

–ՍԴ–ն չի ասել, որ պարտադիր կուտակային համակարգը հակասահմանադրական է, չկա՛ այդպիսի բան։ Մենք ասել ենք, որ այս մոդելում, որ երկրի օրենքում պարտադրվում է, կան հակասահմանադրական դրույթներ։

Նրա հետ հարցազրույցի տեսանյութը կարող եք դիտել այստեղ։

7or.am

Խմբ. կողմից– Ինչպես և սպասվում էր, ՍԴ–ն կայացրեց մի որոշում, որը արտաքուստ բավարարում է բողոքող կողմին (հանրության 80 տոկոսին), սակայն պաշտպանում է նաև Սերժ և Տիգրան Սարգսյանների՝ պարտադիր կուտակայինը գանձելու իրավունքը։

Այս խորագրի վերջին նյութերը