Չորս ոչիշխանական ուժերը հայտարարել են, որ ապրիլի 28-ին, 29-ին և 30-ին Ազատության հրապարակում կանցկացնեն շուրջօրյա հանրահավաքներ: Ավելի շուտ չորս ոչիշխանական ուժերը հայտարարել էին, որ ապրիլի 28-ին կառավարութանը անվստահություն հայտնելու հարցը ԱԺ-ի օրակարգ կմտցնեն:
Հայաստանի քաղաքական դաշտն այսպիսով բաժանվում է երկու մասի, որտեղ մի կողմում ՀՀԿ-ն է` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իսկ մյուս մասում ոչիշխանական չորս ուժերն են:
Սերժ Սարգսյանի ընտրած տնտեսական մոդելը, որտեղ վերջինս նպատակ ուներ ստեղծել մեկ օլիգարխի տնտեսություն, կոնֆլիկտ է ստեղծել կապիտալը իր ձեռքում կուտակած խավի հետ: Կոնֆլիկտի արդյունքում քաղաքական ուժերը սկսել են համախմբվել:
Եթե ոչիշխանական խմբերը հասնեն իրենց նպատակին, ապա ՀՀԿ-ը կկորցնի մոնոպոլիան, ու կառավարությունը կանցնի ոչիշխանական ուժերին: Այդ դեպքում համակարգային փոփոխություն տեղի կունենա: Իշխանությունը կբաժանվի երկու կողմերի՝ ՀՀԿ-ի ու ոչիշխանական ուժերի: Ոչիշխանական ուժերը կունենան կառավարությունը և փոքրամասնություն ԱԺ-ում, իսկ ՀՀԿ-ը՝ նախագահի պաշտոնը և ԱԺ-ի մեծամասնությունը: Ճիշտ է՝ ՀՀԿ-ը առավելություն կունենա, սակայն նոր իրավիճակը ոչիշխանական ուժերին պայքարի նոր լծակներ կտա:
Նման արդյունքը մրցակցություն կստեղծի կողմերի միջև, որը դրական ազդեցություն կունենա երկրի զարգացման վրա: Ընդհանրապես քաղաքական ուժերի միջև պայքարը նոր հնարավորություն է ստեղծում քաղաքացիական հանրության համար:
2008թ-ից ՀԱԿ-ի և իշխանության միջև պայքարը հնարավորություն է տվել քաղաքացիական հանրությանը առավել ակտիվ լինել ու զարգանալ:
ՀՀԿ-ի և ոչիշխանական ուժերի միջև պայքարը իր հերթին նոր հնարավորություններ կստեղծի: Այդ գործընթացը կողմերին կդրդի հանրության աջակցության համար պայքարել: Նրանք ավելի հաճախ կփորձեն օգտվել քաղաքացիական հանրության մատուցած ծառայություններից: Արդյունքը կլինի այն, որ քաղաքացիական հանրության ձայնը ավելի լսելի կդառնա:
Ընդհանրապես Արևմուտքի տնտեսական հաջողության համար կարևոր դեր է խաղացել քաղաքական ուժերի միջև մրցակցությունը: Իշխանության տրոհումը բերել է նրան, որ քաղաքական ուժերը սկսել են մրցակցել միմյանց միջև, որն էլ իր հերթին մրցակցություն է ստեղծել տնտեսության մեջ և զարգացման պատճառ հանդիսացել:
Եթե ոչիշխանական ուժերը հասնեն իրենց նպատակին, ապա համակարգային փոփոխություն տեղի կունենա: Արդյունքում ուժերի միջև մրցակցություն կսկսի, որն էլ նոր դաշտ կբացի տնտեսության ու քաղաքացիական հանրության զարգացման համար:
Քաղաքական դաշտի բաժանման գործընթացը

Արմեն Գրիգորյան