ՍԴ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՈՒՂԱՐԿԵԼ
Սերժ Սարգսյանն «ատամներով» պահում է Տ.Սարգսյանի կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, իսկ այսօր այդ փաստաթուղթը հակասահմանադրական ճանաչվեց, որն, ի դեպ, վավերացրել էր այն դրական գնահատող նախագահը:
Անշուշտ, ողջունելի է մեր երիտասարդների համառ պայքարը, որի մասին մի անգամ չէ, որ արտահայտվել եմ, բայց Ս.Սարգսյանն այս քայլին գնաց՝ հասկացնել տալու համար, որ եթե 4 ոչիշխանական քաղաքական ուժերի շուրջօրյա հանրահավաքները շարունակական լինեն ու արդեն վտանգավոր դառնան, ապա ինքը պատրաստ է վերջնականապես հրաժարվել Տ.Սարգսյանից: Չէ՞ որ Ս.Սարգսյանը քաջ գիտակցում է, որ եթե չգնա կառավարության հրաժարականի քայլին, ապա փողոցում հավաքվածները, որոնք, ի դեպ, ավելի ռադիկալ տրամադրությունների կրող են, անմիջապես պահանջելու են նախագահի հրաժարականը:
Միամտություն է կարծել, որ ԱԺ ոչիշխանական ուժերի ձայները բավարար չեն կառավարությանն անվսատահություն հայտնելու համար, ու այդ ձեռնարկը դատապարտված է ձախողման: Քանի որ քվորումը, քվերակությունն ու ուժի ցուցադրությունը լինելու է փողոցում, իսկ ԱԺ դահլիճում ընդամենը դրա իրավական ձևակերպման՝ «գեղարվեստական» մասն է լինելու:
Ես բացառում եմ, որ Ս.Սարգսյանը կարող է ճնշել հանրահավաքային շարժումը՝ ուժ գործադրելով ժողովրդի դեմ: Այժմ 2008թ.-ը չէ։
2008-ին Սարգսյանն արտակարգ դրության ժամանակ կառավարության շտաբն էր ղեկավարում, ժողովրդի վրա կրակելու հանձնարարական տալիս, բայց մինչև հիմա ուրիշների միջոցով դա նրբորեն ուզում է գցել Քոչարյանի վրա: Իսկ հիմա ո՞ւմ վրա է բարդելու: Գուցե Արտակարգ իրավիճակի ժամանակ շտաբն էլ Տ.Սարգսյա՞նն է ղեկավարելու ու կրակելու հրահանք տա: Բայց հրապարակում հավաքված ժողովուրդը, որ այդ մասին իմանա ծիծաղից կմեռնի, էլ կրակելուն գործը չի հասնի: Իհարկե անբարոյականութուն է, երբ տարբեր առիթներով իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ ինքնիշխան պետության ղեկավար Սերժ Սարգսյանը վայելում է դրսի աջակցությունը ու դրանով իսկ բավական ուժեղ է նաև երկրի ներսում: Բայց ախր անգամ իրենց ասածը չի համապատասխանում իրականությանը, որով ցանկանում են հասարակությանը մոլորեցնել: Ս.Սարգսյանը ոչ միայն տարածաշրջանի, այլև հավանաբար աշխարհի ամենաանկանխատեսելի ղեկավարն է, որի հետ ոչ-ոք չի ցանկանում գործ ունենալ: Նա իր նախաձեռնողականությամբ կարող է թռնել Թուրքիայի գիրկը, դեռ հարցը վերջնական չփակած ու ԱԺ-ում առկախած, թռնել Արևմուտքի գիրկը: Մինչև վերջինս որոշի, թե նոր իրավիճակում մեր երկրի հետ ինչպես հարաբերվել, արդեն Ս.Սարգսյանը ՌԴ-ի գրկում է հատնվել: Դե Վլադիմիր Պուտինն ավելի կոշտ խաղացող է և նման խաղեր չի սիրում, ուստի Ս.Սարգսյանի այս թռչկոտումները կանխելու համար պարզապես «թևերը» կտրեց: Այնպես որ արտաքին դաշտից գոնե ձևական աջակցություն Սերժ Սարգսյանը չի կարող ունենալ։
Հիմա Ս.Սարգսյանին վճիռ կայացնելու համար մնացել են հաշված օրեր՝ կա՛մ խաղաղ, անցնցում, փուլային տաբերակով հանձնում է իշխանությունը և երաշխիքներ ստանում իր ընտանքի ու մերձավորագույն շրջապատի համար, կա՛մ գնում է առճակատման ու կորցնում ամեն ինչ:
ՍԴ ՈՐՈՇՈՒՄԻՑ ՀԵՏՈ Ս.ՍԱՐԳՍՅԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐ Է ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ՈՒՂԱՐԿԵԼ
Սերժ Սարգսյանն «ատամներով» պահում է Տ.Սարգսյանի կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը, իսկ այսօր այդ փաստաթուղթը հակասահմանադրական ճանաչվեց, որն, ի դեպ, վավերացրել էր այն դրական գնահատող նախագահը:
Անշուշտ, ողջունելի է մեր երիտասարդների համառ պայքարը, որի մասին մի անգամ չէ, որ արտահայտվել եմ, բայց Ս.Սարգսյանն այս քայլին գնաց՝ հասկացնել տալու համար, որ եթե 4 ոչիշխանական քաղաքական ուժերի շուրջօրյա հանրահավաքները շարունակական լինեն ու արդեն վտանգավոր դառնան, ապա ինքը պատրաստ է վերջնականապես հրաժարվել Տ.Սարգսյանից: Չէ՞ որ Ս.Սարգսյանը քաջ գիտակցում է, որ եթե չգնա կառավարության հրաժարականի քայլին, ապա փողոցում հավաքվածները, որոնք, ի դեպ, ավելի ռադիկալ տրամադրությունների կրող են, անմիջապես պահանջելու են նախագահի հրաժարականը:
Միամտություն է կարծել, որ ԱԺ ոչիշխանական ուժերի ձայները բավարար չեն կառավարությանն անվսատահություն հայտնելու համար, ու այդ ձեռնարկը դատապարտված է ձախողման: Քանի որ քվորումը, քվերակությունն ու ուժի ցուցադրությունը լինելու է փողոցում, իսկ ԱԺ դահլիճում ընդամենը դրա իրավական ձևակերպման՝ «գեղարվեստական» մասն է լինելու:
Ես բացառում եմ, որ Ս.Սարգսյանը կարող է ճնշել հանրահավաքային շարժումը՝ ուժ գործադրելով ժողովրդի դեմ: Այժմ 2008թ.-ը չէ։
2008-ին Սարգսյանն արտակարգ դրության ժամանակ կառավարության շտաբն էր ղեկավարում, ժողովրդի վրա կրակելու հանձնարարական տալիս, բայց մինչև հիմա ուրիշների միջոցով դա նրբորեն ուզում է գցել Քոչարյանի վրա: Իսկ հիմա ո՞ւմ վրա է բարդելու: Գուցե Արտակարգ իրավիճակի ժամանակ շտաբն էլ Տ.Սարգսյա՞նն է ղեկավարելու ու կրակելու հրահանք տա: Բայց հրապարակում հավաքված ժողովուրդը, որ այդ մասին իմանա ծիծաղից կմեռնի, էլ կրակելուն գործը չի հասնի:
Իհարկե անբարոյականութուն է, երբ տարբեր առիթներով իշխանության որոշ ներկայացուցիչներ պնդում են, որ ինքնիշխան պետության ղեկավար Սերժ Սարգսյանը վայելում է դրսի աջակցությունը ու դրանով իսկ բավական ուժեղ է նաև երկրի ներսում: Բայց ախր անգամ իրենց ասածը չի համապատասխանում իրականությանը, որով ցանկանում են հասարակությանը մոլորեցնել: Ս.Սարգսյանը ոչ միայն տարածաշրջանի, այլև հավանաբար աշխարհի ամենաանկանխատեսելի ղեկավարն է, որի հետ ոչ-ոք չի ցանկանում գործ ունենալ: Նա իր նախաձեռնողականությամբ կարող է թռնել Թուրքիայի գիրկը, դեռ հարցը վերջնական չփակած ու ԱԺ-ում առկախած, թռնել Արևմուտքի գիրկը: Մինչև վերջինս որոշի, թե նոր իրավիճակում մեր երկրի հետ ինչպես հարաբերվել, արդեն Ս.Սարգսյանը ՌԴ-ի գրկում է հատնվել: Դե Վլադիմիր Պուտինն ավելի կոշտ խաղացող է և նման խաղեր չի սիրում, ուստի Ս.Սարգսյանի այս թռչկոտումները կանխելու համար պարզապես «թևերը» կտրեց: Այնպես որ արտաքին դաշտից գոնե ձևական աջակցություն Սերժ Սարգսյանը չի կարող ունենալ։
Հիմա Ս.Սարգսյանին վճիռ կայացնելու համար մնացել են հաշված օրեր՝ կա՛մ խաղաղ, անցնցում, փուլային տաբերակով հանձնում է իշխանությունը և երաշխիքներ ստանում իր ընտանքի ու մերձավորագույն շրջապատի համար, կա՛մ գնում է առճակատման ու կորցնում ամեն ինչ:
Էդվարդ Անտինյան
Աղբյուրը՝ https://www.facebook.com/ed.antinyan?fref=ts