«Կառավարության և Սերժ Սարգսյանի հրաժարականը մի քանի անգամ ավելի հեշտացավ»
ՍԴ-ի այսօրվա որոշումը բավարար էր: Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչվեցին: Չեմ կարծում, որ ՍԴ-ն՝ առանց Սերժ Սարգսյանի որոշման, նման քայլի կարող էր գնալ: Իսկ թե իշխանությունների կողմից ի՞նչ անակնկալ է սպասվում սեպտեմբերին, դժվար հօգուտ ժողովրդի լինի: Այս որոշմամբ ապացուցվեց մեկ բան, որ իշխանություններն ու անձամբ Սերժ Սարգսյանը մառազմի մեջ են հայտնվել ապրիլի 28-ին կառավարությանն անվստահություն հայտնելու հարցից:
ՍԴ-ի այսօրվա որոշումը ոչ մի կերպ չի կարող խոչընդոտել կառավարության անվստահություն հայտնելու հարցին և ապրիլի 28, 29, 30-ին Ազատության հրապարակում նախատեսված համատեղ շուրջօրյա հանրահավաքին: Փաստորեն, ՍԴ-ի որոշման հիման վրա բոլորս պետք է հասկանանք, որ կառավարության և Սերժ Սարգսյանի հրաժարականը մի քանի անգամ ավելի հեշտացավ։ Այս որոշումը նաև փաստում է այն, որ ժողովրդի գլխի տակ ցանկանում են փափուկ բարձ դնել, որ «Սերժիկ հեռացիր» չգոռան, կամ կառավարության հրաժարականը չպահանջեն:
Իսկ հետաքրքիր է, հարցը միայն կուտակային կենսաթոշակային համակարգի որոշմամբ փակվեց, իսկ մյուս խնդիրների համար ո՞վ պետք է պայքարի (մարտի 1-ի 10 անմեղ զոհերի սպանության, մարդկանց տներից ապօրինի զրկելու, արտագաղթի, ընտրությունների կեղծման, պետական միջոցների յուրացման, հարկային տեռորի, մոնոպոլիայի, բիզնեսների ապօրինի տիրացման և այլ տեսակի տարբեր ճնշումների և ապօրինությունների): Եթե մյուս խնդիրները դեռ չեն լուծվել, սրանով հաղթանակի մասին մտածելը միայն ձեռնտու է իշխանություններին:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից