Լրահոս

18.08.2009 14:32


Հրդեհ գազի բռնկումից

Օգոստոսի 16-ին ժամը 20.15-ին ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 97 շենքի 43 բնակարանում:

Հրդեհը մարվել է տեղի ուժերով:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ 3-կիլոգրամանոց գազի բալոնի բռնկումից այրվել է նշված բնակարանի պատշգամբի դուռը: Տանտեր՝ 1963 թ. ծնված Կ. Ասատրյանը 1-2 կարգի այրվածքներով տեղափոխվել է Երևանի այրվածքաբանական կենտրոն:

 

 

Այս խորագրի վերջին նյութերը