Քաղաքական

02.04.2014 19:46


4 ոչիշխանական ուժերի մարզային համատեղ առաջին հանրահավաքները կլինեն Գյումրիում և Վանաձորում (տեսանյութ)

4 ոչիշխանական ուժերի մարզային համատեղ առաջին հանրահավաքները կլինեն Գյումրիում և Վանաձորում (տեսանյութ)

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում այսօր կայացել է ԱԺ 4 ոչիշխանական ուժերի հերթական դռնփակ նիստը։ Առավել մանրամասն քննարկվել են նախորդ նիստում հայտարարած միջոցառումների ծրագրերը, ինչպես նաև 4 քաղաքական ուժերի առաջնորդների հանդիպման հարցը։ Այս հանդիպման հստակ ժամկետը, սակայն, դեռ չի որոշվել։

Նիստից հետո «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ստեփան Մարգարյանը լրագրողներին հայտնել է, որ որոշել են մարզային հանրահավաքները սկսել Գյումրիից և Վանաձորից: Իրազեկման հանրահավաքներ կլինեն այլ քաղաքներում ևս։

–Այդ հանրահավաքների օրերը կհայտարարենք հստակեցնելուց հետո,–ասել է Ս. Մարգարյանը:

Ձևավորվել են նաև քարոզչական, կազմակերպական և երիտասարդական ուղղություններով աշխատքնային խմբեր։

4 քաղաքական ուժերը ներկայացնելու են տնտեսական ծրագիրը, որով պետք է առաջնորդվի նոր ձևավորվելիք կառավարությունը:

Ինչ վերաբերում է ՍԴ-ի այսօրվա որոշմանը, 4 ուժերի գնահատականը կլինի այն մանրամասն ուսումնասիրելուց հետո։

–Բայց մի բա կարող ենք հստակ ֆիքսել, որ եթե քաղաքական ուժերը և հասարակությունը համագործակցում են` ինչ-որ բան ստացվում է,-նշել է նա։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը