Եվ այսպես, Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց Սերժ և Տիգրան Սարգսյանների կողմից գովերգված և լայնորեն գովազդված կենսաթոշակային «բարեշրջման» փաստաթղթի առանցքային դրույթները։
ՍԴ–ի որոշումը Սերժ Սարգսյանի ու նրա վարած քաղաքականության հայելային արտացոլանքն է։ Հակասահմանադրական ճանապարհով նախագահի աթոռին հայտնված ՀՀԿ ղեկավարը, բնական է, որ «Ժամանակի մեքենա» որակված հակասահմանադրական օրենքը պետք է գովերգեր, քանզի իրեն էժան ու «երկար» փողեր են պետք։
Սերժը հայտարարում էր, որ իրենք ախմախ չեն, որ քաղաքական ռեսուրս մաշեն վատ բանի վրա։ Հիմա պարզվում է, որ իշխանությունն, իրոք, ախմախ չէ, այլ հակասահմանադրական օրենքի միջոցով փող հավաքող, այսինքն՝ «ռեկետչիկ»։
Եթե Հայաստանը ժողովրդավարական ու համապատասխան քաղաքական կուլտուրա ունեցող պետություն լիներ, ապա ՍԴ այսօրվա որոշումից հետո «Սերժ Սարգսյան&CO»–ն պետք է հրաժարական տար, իսկ տխրահռչակ Ներսես Երիցյանն ու «կուտակայինի» մյուս «դամքյաշները» պետք է ՍԴ շենքի դիմաց ուտեին այդ փաստաթուղթը։ Կամ առնվազն վարչապետ Տիգրան Սարգսյանը պետք է դիմում գրեր ու գնար օֆշորի գործով ցուցմունքներ տալու։ Սակայն նման բան տեղի չի ունենում։ Ավելին՝ կառավարությունն անմիջապես արձագանքեց Գագիկ Հարությունյանի երկարաշունչ ելույթին՝ նշելով, որ շարունակելու է աշխատել «պարտադիր կուտակայինի» ուղղությամբ։
Ի դեպ, ՍԴ–ի որոշումը Սերժ Սարգսյանի հայելային արտացոլանքն է նաև այն առումով, որ իր բնույթով իրավիճակային ու քաղաքական էր։
Ակնհայտ է, որ ՍԴ–ն նման որոշում կայացրեց ԱԺ չորս ոչիշխանական ուժերի ու «Դեմ եմ»–ի համատեղ պայքարի, ապրիլի 28–ին կառավարությանն անվստահություն հայտնելու որոշման և «հրաշալի քառյակի»՝ Ազատության հրապարակում շուրջօրյա հանրահավաքներ անելու պատրաստակամության ֆոնին։ Չլիներ հարցի քաղաքականացումը, Գագիկ Հարությունյանը մեկ այլ տեքստ էր կարդալու։
Գ. Հարությունյանը քաղաքական «մոմենտը» ֆիքսող փաստաթուղթ է երկնել։ Նա գնդակն ուղարկել է քաղաքական ու հանրային տիրույթ՝ որոշման մեկնաբանությունն ու կիրառումը թողնելով քաղաքական նժարի աջ ու ձախ կողմերում գտնվող սուբյեկտներին։ Սերժին այդ փողը պետք է, բայց քանի որ դիմադրություն կա, փորձելու է կոտրել այդ դիմադրությունը և նոր միայն շարունակել սկսածը։
Փորձը ցույց է տվել, որ Սերժ Սարգսյանն ուժ տեսնելիս հետ է քաշվում։ Սա հենց այդ դեպքն է, ինչը նշանակում է, որ ոչ թե պետք է հանգստանալ, այլ ուժգնացնել պայքարը։ Մանավանդ որ Գագիկ Հարությունյանի «կանտոռան» պարտադիրի մասով մինչև սեպտեմբեր ժամանակային «լագ» է թողել՝ որոշման մեջ ակնարկելով, որ փող հավաքելու բեռը հետագայում կարելի է տեղափոխել գործատուի վրա՝ կոնֆլիկտ ստեղծելով գործատուի և աշխատողի միջև։ Իսկ դա նշանակում է, որ մինչև սեպտեմբեր Սերժը փորձելու է ամրապնդվել, կիսաքայլերով ու լղոզված որոշումներով թուլացնել հանրային դիմադրությունը, որից հետո զարտուղի ճանապարհով «կուտակային» փողերը հավաքել։
Հետևաբար, «պարտադիր կուտակային թալանից» ապահովագրվելու լավագույն ձևը ճնշումն ուժեղացնելն ու Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարության հրաժարականին հասնելն է ու նոր՝ ազգային համաձայնության կառավարություն ձևավորելը (ծրագիր մինիմում)։
Փորձը ցույց է տվել նաև, որ Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության միակ նպատակը փող հավաքելն ու հավերժ իշխելն է։ Եթե այդ ծրագիրն իրականացնելիս «Վերջի բոլշևիկը» դիմադրության է հանդիպում, ապա սկսում է երկխոսել՝ բացառապես ժամանակ շահելու և ոտքի տեղը պնդացնելուց հետո թալանը շարունակելու, այլ ոչ թե նեոբոլշևիզմից հրաժարվելու նպատակով։ Ասել է թե՝ այն որոշումը, որն այսօր մեզ մատուցվեց, ընդամենը իշխանությունների ժամանակավոր նահանջն է։
Եվ ուրեմն, կրկին հանգում ենք այն եզրակացության, որ պետք է զարգացնել հաջողությունը, շարունակել քաղաքական օրակարգ թելադրել իշխանություններին և, ի վերջո, հասնել ամբողջական իշխանափոխության։
Սերժ Սարգսյանի հայելային արտացոլանքը

Պայքարը չի ավարտվել։ Այն նոր է սկսվել։
Կարեն Հակոբջանյան