Քաղաքական

02.04.2014 14:22


ՀՀԿ-ական. «Հա, սխալվել ենք. «էքսքյուզ մի»»

ՀՀԿ-ական. «Հա, սխալվել ենք. «էքսքյուզ մի»»

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանն ասաց, որ իր համար անսպասելի էր ՍԴ-ի նման որոշումը, բայց եթե այդպիսին է ելքը, ուրեմն «ճիշտը դատարանն է», եւ իրենք սխալվել են:

«Ուրեմն այսպես, ամեն ինչ որոշում է դատարանը, եթե դատարանը որոշել է այդպես, ուրեմն, բնականաբար, դա է ճիշտը: Դատարանը մեր երկրում եւ յուրաքանչյուր երկրում ինքն է ճիշտ որոշում կայացնողը: Եվ եթե դատարանը հիմա այդպիսի որոշում է ճանաչել, որ հակասահմանադրական են դրույթները, ուրեմն դա նշանակում է, որ մենք սխալվել ենք: Հա, սխալվել ենք, ի՞նչ է եղել, աշխարհում այդպիսի մարդ կա՞, որ չսխալվի, կամ այդպիսի պետություն, քաղաքական ուժ, հա՞ , կա՞, որ չսխալվի: Եվ սխալի համար ոչ թե ըտենց՝ էս ինչ եղավ, այլ ընդամենը՝ սխալ ենք արել, եւ վերջ, ամերիկյան մի լավ խոսք կա, որ ասում են՝ «էքսքյուզ մի»: Հիմա ի՞նչ անենք. էքսքյուզ մի»,-ասաց ՀՀԿ-ական պատգամավորը եւ հավելեց, որ ողջունում է ՍԴ-ի որոշումը:

Մանրամասները՝ galatv.am–ում։

Այս խորագրի վերջին նյութերը