Արամ Մանուկյան. «Հաղթել են քաղաքական և քաղաքացիական ուժերի միասնությունը և քաղաքական իրավիճակը»
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի համոզմամբ՝ ՍԴ որոշումը չէր կարող լինել այսպիսին, եթե փողոցում ժողովուրդ չլիներ։
–Սա երիտասարդական ակտիվ շարժման և քաղաքական 4 խմբակցությունների համատեղ աշխատանքի արդյունքն է։ Գումարվեցին 4 քաղաքական խմբակցությունները, գումարվեց երիտասարդական նախաձեռնությունը, գումարվեց փողոցի պայքարը, և Գագիկ Հարությունյանն այլ որոշում չէր կարող կայացնել, քան սա։ Եթե կայացներ այլ որոշում, կլինեին ա՛յլ արձագանքներ։ Այսինքն, արձանագրենք այսպես՝ հաղթել են քաղաքական և քաղաքացիական ուժերի միասնությունը և քաղաքական իրավիճակը։ Ես սա համարում եմ ոչ թե միայն իրավական, այլ քաղաքական լուծում,–ասել է Ա. Մանուկյանը։
Նա հավելել է, որ իշխանությունը պատուհաններից նայում է, տեսնում, թե ինչ է կատարվում, գիտի՝ ինչ է սպասվում իրեն ապրիլի 28–ին, և ստիպված գնում է ընդառաջ քայլերին՝ հաշտվելով կորուստների հետ։
–Սա հաջողություն է ու ևս մեկ հիմք կառավարության հրաժարականը կնքելու համար,–ասել է Ա. Մանուկյանը։

7or.am