Կարծիք

02.04.2014 13:20


ՍԴ նախագահ. «Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը՝ Յակոբին... կառավարության որոշումը հակասահմանադրական է»

ՍԴ նախագահ. «Աբրահամը ծնեց Իսահակին, Իսահակը՝ Յակոբին... կառավարության որոշումը հակասահմանադրական է»

Եվ այսպես, Սահմանադրական դատարանը Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչը սահմանեց որպես հակասահմանադրական։ Իսկ ՍերԺ Սարգսյանը պնդում էր, թե 80%-ը դեմ է, բայց օրենքն անցկացնելու ենք։

Սերժ Սարգսյանն ու իր թիմը պնդում էին նաև, թե անընդհատ տապալվող վարչապետն ու կառավարությունը բացառապես Հայաստանի և նրա քաղաքացիների շահերով են առաջնորդվում։ Կարծում եք՝ մի որոշում հակասահմանադրական ճանաչելով՝ կթուլացնե՞ք լարվածությունը, ու կհանդարտեցնե՞ք դժգոհության ալիքը։ Ինչպես միշտ՝ սխալվում եք։

ՍԴ այսօրվա որոշմամբ փաստեցիք, որ հակասահմանադրական եք (բոլորս էլ գիտենք` ՍԴ–ն ինչպես է որոշումներ կայացնում)։ Ինչ վերաբերում է որոշմանը՝ մինչև սեպտեմբերի 30–ը ԱԺ–ին և կառավարությանը ժամանակ տալ օրենքով և նորմատիվ ակտերով իրավակարգավորումները համապատասխանեցնել սույն որոշման պահանջներին, ապա հասկանալի է՝ ինչ եք ուզում անել։

Հուսանք՝ հասկացան նաև գործատուները։ Իսկ հակասահմանադրական որոշումներ ընդունող ու դրանք զոռով պարտադրող իշխանության ճանապարհը մեկն է` հեռացում։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը