Աշխարհ

02.04.2014 12:59


Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել 2016 թ.-ից

Վրաստանի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել 2016 թ.-ից

Վրաստանի եվրաատլանտյան հարցերով պետնախարար Ալեքսի Պետրիաշվիլին հայտնել է, որ երկրի քաղաքացիները կկարողանան առանց վիզայի Շենգենյան գոտու երկրներ այցելել 2016 թ.-ից:

«Գրուզիա օնլայն»-ի փոխանցմամբ՝ նախարարը հույս է հայտնել, որ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ գործողությունների ծրագրի առաջին փուլը կավարտվի այս տարվա ամռանը։ Պետրիաշվիլին նաև հայտնել է, որ առանց վիզայի ռեժիմ կսահմանվի Վրաստանի բոլոր քաղաքացիների համար (այդ թվում՝ աբխազների և օսերի)։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը