«ՍԴ որոշումը բավարար է, որ հենց այսօր Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացնի հրաժարական»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը«7օր»–ի հետ զրույցում մեկնաբանել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու ՍԴ–ի այսօրվա որոշումը։ Նա հայտնել է, որ ՍԴ–ի որոշման բոլոր դրույթները ԲՀԿ–ի քաղխորհրդում՝ իրենց իրավաբանների հետ, դեռ պետք է քննարկեն, հետո նոր վերջնական եզրակացություն ներկայացնեն։
–Այդ որոշման մեջ կարող են թաքնված ձևակերպումներ լինել, և պարզվի, որ հանրությունը որոշակի դրույթների հետ կապված՝ անհարկի ոգևորվել է։ Ես՝ ինքնս, բազմաթիվ հարցեր ունեմ բազմաթիվ ձևակերպումների հետ կապված,–ասել է Ն. Զոհրաբյանը,–բայց այն հիմնարար դրույթներից շատերը, որոնք ՍԴ–ն հստա՛կ ճանաչեց ՀՀ Սահմադրությանը հակասող, բավարար են, և քաղաքական պատասխանատվությունը ենթադրում ու պահանջում է, որ հենց այսօր ՀՀ կառավարությունը՝ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ, ներկայացնի հրաժարական։
Ն. Զոհրաբյանն ընդգծել է, որ հակասահմանադրական են ճանաչվել այն դրույթները, որոնք կառավարությունը համարում էր սահմանադրական, և 260 հազար քաղաքացու պարտադիր կերպով ներքաշել էր ՀՀ Սահմանադրությանը հակասող գործընթացի մեջ.
–Դա միանշանակ պիտի ենթադրի այս կառավարության անհապաղ հրաժարականը,–նշել է ԲՀԿ խմբակցության քարտուղարը։
«ՍԴ որոշումը բավարար է, որ հենց այսօր Տիգրան Սարգսյանի կառավարությունը ներկայացնի հրաժարական»
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը «7օր»–ի հետ զրույցում մեկնաբանել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի մի շարք դրույթներ հակասահմանադրական ճանաչելու ՍԴ–ի այսօրվա որոշումը։ Նա հայտնել է, որ ՍԴ–ի որոշման բոլոր դրույթները ԲՀԿ–ի քաղխորհրդում՝ իրենց իրավաբանների հետ, դեռ պետք է քննարկեն, հետո նոր վերջնական եզրակացություն ներկայացնեն։

7or.am