Լրահոս

18.08.2009 14:26


Ավտովթար Տավուշի մարզում

Օգոստոսի 15-ին ժամը 22.45-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզում՝ Իջևան-Լուսաձոր ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես տեղեկացնում են ՀՀ Հայաստանի փրկարար ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից՝ դեռս չպարզված հանգամանքներում Կ. Գրիգորյանին պատկանող «Հովեր» մակնիշի 15 ԼԼ 844 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից ու շրջվել, ինչի հետևանքով վարորդը՝ 1964 թ. ծնված Կարեն Գրիգորյանը և ուղևորներ՝ 1984 թ. ծնված Էդգար և 1994 թ. ծնված Դավիթ Գրիգորյանները ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ:

Մինչ հրշեջ-փրկարարների դեպքի վայր հասնելը՝  տուժածներին դուրս են բերել ավտոմեքենայից ու տեղափոխել Իջևանի հիվանդանոց: Ավելի ուշ՝ Կարեն և Դավիթ Գրիգորյանները տեղափոխվել են Երևանի «Էրեբունի», իսկ Է. Գրիգորյանը՝ «Նաիրի» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:

 

Այս խորագրի վերջին նյութերը