«Հրաշալի քառյակի» ձեւավորումից մինչեւ ապրիլի 28-ից շուրջօրյա հանրահավաքներ անցկացնելու մասին ոչիշխանական չորս ուժերի որոշման կայացումը, կարելի է ասել, շատ «թեթեւ անցավ»: Այսինքն՝ այդ ամենը տեղի ունեցավ շատ կարճ ժամանակում, ինչը հայոց քաղաքական դաշտում ռեկորդային ժամանակահատված է:
Առանց սար ու ձոր ընկնելու կառավարության հրաժարականի գործընթաց սկսելու եւ այդ նպատակով «ճանապարհային քարտեզ» մշակելու վճռականությունը եւ այն այսքան արագ կյանքի կոչելու որոշումն իսկապես կարող է շփոթության մատնել ցանկացած իշխանության:
Եվ դա արդեն իրականություն է, ինչին եթե շաբաթներ առաջ չէր հավատում գործող իշխանությունը եւ այդ գործընթացը վարկաբեկելու համար ընդամենը «խոդի էր տվել» քաղաքական դաշտի «սեքնդ էնդ» ուժերին ու գործիչներին՝ այսօր արդեն իշխանություններին լրջորեն անհանգստացնում է «օֆշորային» վարչապետի տակից աթոռը քաշելու եւ նրա կաբինետը լուծարելու հեռանկարը:
Այդ պատճառով իշխանությունները, ավելի ճիշտ՝ Բաղրամյան 26-ն ստիպված են այլեւս զգաստանալ:
Զգաստանալ այն առումով, որ ոչիշխանական ուժերին անխնա վարկաբեկելու եւ գործընթացը հանրության աչքում նսեմացնելու համար վաղվանից մինչեւ ապրիլի 28-ը սկսելու են ասպարեզ նետել «գրոհային գումարտակ»:
Թեեւ, արդեն սկսել են ժողովրդի գլխին «ավետարան կարդալ», թե այսպես ու այսպես, թե բա մեր աշխարհագրական դիրքը նայեք, մեր հարեւաններին հիշեք ովքեր են, թե պետության կայունությունը ամենաթանկն է, թե…
Ուրեմն՝ «դավաճանություն» է այս ամենը հաշվի չառնելով հրապարակ հավաքել ու պահանջել կառավարության հրաժարականը:
Այն, որ իսկական դավաճանություն է նման կառավարությանը վեց տարի պահելը ու երկրին եւ ժողովրդին այս վիճակին հասցնելը՝ այդ մասին գիտեն եւ ընդունում են բոլորը՝ բացի Սերժ Սարգսյանից:
Իսկ եթե վերջինս ոչ մի կերպ չի ուզում գիտակցել, որ հենց իր ու իր սիրելի վարչապետի կառավարումն այլեւս վտանգավոր է պետության համար, ուրեմն, ինչպես ասում են՝ մեղքն իր վիզը:
Իսկ վարկաբեկման մեթոդները վաղուց են սպառել իրենց:
«Ամբոխն» այլեւս առաջվանը չէ, որ ականջ կախի հերյուրհանքներ տարածողներին, մանավանդ, որ տարածողները ոտքից գլուխ վարկաբեկված ու ծախու արարածներ են:
«Ամբոխը» պարզապես փոփոխություններ է ուզում եւ համարում է, որ այս կառավարությանը գրողի ծոցն ուղարկելու որոշումը նույնիսկ շատ է ուշացել:
Փոփոխություններն անխուսափելի են

Կիմա Եղիազարյան