Քաղաքական

02.04.2014 10:24


«Հանրապետականն, իհարկե, հայհոյանք չէ. դիագնո՛զ է»

«Հանրապետականն, իհարկե, հայհոյանք չէ. դիագնո՛զ է»

«Չորրորդ իշխանություն» օրաթերթը գրում է.

«Հանրապետականը հայհոյանք չէ. ՀՀԿ-ի մեջ էլ կան նորմալ մարդիկ, ովքեր այս պահին իշխանություն չեն, եթե նրանք ցանկանան, կարող են միանալ մեզ,- հայտարարել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:

«ՉԻ»- Հանրապետականն, իհարկե, իսկապես էլ հայհոյանք չէ։ Ավելի շուտ դիագնոզ է։ Ընդ որում, մասնագետներն առանձնացնում են մի քանի ստադիաներ։ Առաջին ստադիայում հիվանդությունը հեշտությամբ բուժվում է։ Օրինակ՝ մարդը դառնում է հանրապետական, բայց մի քանի ամիս ոչ մի պաշտոն չի ստանում, կամ փուչիկների բռնկման համար փոխհատուցում չեն տալիս, եւ հիվանդությունն անցնում է։ Երկրորդ ստադիայում լիակատար բուժում հնարավոր է միայն ամբողջական իշխանափոխության դեպքում։ Իշխանությունը փոխվում է, մարդիկ դադարում են հանրապետական լինել։ Շատ ավելի ծանր է երրորդ ստադիան, երբ հիվանդությունը խորանում է, եւ օրգանիզմի գալուստիզացիան անշրջելի բնույթ է ստանում։ Բուժումը գրեթե անհնար է։

Ինչ վերաբերում է Արմեն Ռուստամյանի «ՀՀԿ-ի մեջ էլ կան նորմալ մարդիկ» արտահայտությանը, ապա նշենք միայն, որ հայտարարությունն արվել է ապրիլի 1-ին։

Մանրամասները՝ «Չորրորդ իշխանություն» օրաթերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը