-Ոչ պարենային ապրանքները պետք է լինեն հայերեն մակնշումով։ Այսօր ապրանքների մոտ 80%-ը հայալեզու չէ,- լրագրողներին «Փաստարկ» ակումբում ասել է սպառողների միության նախագահ Աբգար Եղոյանը։
Նա նաև նշել է, որ սպառողների միությունը Կառավարության ծրագիր է մշակում, որ կատարվի հայերեն մակնշման օրենքի կիրառում, ինչի համար առաջարկել է 2010թ. հուլիսի 1-ից կազմել մի մեծ խումբ ոչ պարենային ապրանքների ցուցակ՝ պարտադիր հայերեն մակնշման և մինչև այդ իրազեկել բոլոր ներկրողներին ու վաճառողներին, որպեսզի նրանք տեղյակ լինեն, որ ունեն առնվազն 6-7 ամիս ժամանակ դրա կիրառման համար, իսկ 2011թ. հունվարի մեկից բոլոր ապրանքները լինեն մակնշված։
-Այն ծրագիրը, որ մենք կատարելու ենք, կոչվում է «Ոչ պարենային ապրանքների շրջանառության ոլորտում թափանցիկության բարձրացման և կոռուպցիոն ռիսկերի նվազեցման ծրագիր», և ունի շատ մեծ հակակոռուպցիոն նշանակություն,- ասել է Աբգար Եղոյանը։
Նա նաև նշել է, որ նախազգուշացումն առաջին հերթին վերաբերում է ներկրողներին, քանի որ ներքին արտադրողների հետ խնդիր չի առաջացել։
Նա ցավով է նշել, որ փողոցային առևտուրը դեռևս գոյություն ունի, իսկ փողոցային առևտրից պետական բյուջե գումար չի մտնում.
-Իսկ թե ում են վճարում փողոցային առևտրով զբաղվողները, կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ,- հավելել է նա։
Այնուամենայնիվ, նա նշել է, որ նախկին տարիների համեմատ առաջընթաց կա, առաջին հերթին՝ սպառողների գիտակցության բարձրացման առումով։
Ու՞մ են վճարում փողոցային առևտրով զբաղվողները

7or.am