Կարծիք

01.04.2014 23:50


«Ոչ ոք իշխանությունների կողմից որևէ սադրանքների չտրվի՛»

«Ոչ ոք իշխանությունների կողմից որևէ սադրանքների չտրվի՛»

«Հրաշալի քառյակի» այսօրվա ողջունելի որոշումից հետո քաղաքական մեծամասնությունը հայտնվել է ծայրահեղ ծանր վիճակում: «Հրաշալի քառյակը» ապրիլի 28-ին Ազգային ժողովում կբարձրացնի կառավարությանն անվստահություն հայտնելու հարցը: Ապրիլի 28, 29, 30-ին Ազատության հրապարակում նախատեսված է համատեղ շուրջօրյա հանրահավաք: Բոլորս շատ փայլուն գիտակցում ենք, որ շուրջօրյա հանրահավաքներով ի վերջո հասնելու ենք և՛ կառավարության, և՛ Սերժ Սարգսյանի հրաժարականին: Արդեն բոլորիս համբերության բաժակը լցվել է, բոլորիս համբերությունը ամբողջությամբ սպառվել է և «Հրաշալի քառյակը»՝ հանրության հետ միասին, համախմբված գնալու է մինչև իշխանափոխություն: Ոչ ոք իշխանությունների կողմից որևէ սադրանքների չտրվի՛. իշխանությունները ոչ մի դեպքում չեն կարող խոչընդոտել ժողովրդի ընտրությունը, որը՝ իշխանափոխությունն է: Մենք մեզ պետք է հարց տանք՝ եթե չենք ուզում Սերժին, ուրեմն պետք է ունենանք լեգիտիմ կառավարություն, լեգիտիմ խորհրդարան և, վերջապես, իրական լեգիտիմ նախագահ, ով ազատ, արդար, թափանցիկ քվեարկությամբ կարժանանա ժողովրդի վստահությանն ու քվեին, կլուծի երկրում կուտակված և, միևնույն ժամանակ, լուծում չստացած բոլոր տեսակի խնդիրները: Հաղթում է զուսպը, հաղթում է ինքնավստահը, հաղթում է չվհատվողը: Իշխանությունների հաշիվ տալու ժամանակը սկսված է:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը