Կարծիք

01.04.2014 22:36


Հրանտ Բագրատյան. «Ապահովագրող եք` գյուղացիներին ապահովագրեիք»

Հրանտ Բագրատյան. «Ապահովագրող եք` գյուղացիներին ապահովագրեիք»

Չգիտեմ ինչ ասել իշխանություններին։ Մի կողմից, այս անհեթեթ կուտակային համակարգը. մեզանից 45 տարով փող են տանում։ Ասում են` դուք չեք հասկանում, ձեզ նորմալ ծերություն է պետք, և մենք ապահովագրում ենք ձեր ծերությունը։ Սահմանադրական դատարանով, բանով լուրջ-լուրջ քննարկում ենք այդ անհեթեթ ռեֆորմ կոչվածը։ Մյուս կողմից էլ այս փոթորիկն ու ձնաբուքը։ Խեղճ գյուղացիներ։ Բայց ի՞նչու խեղճ։ Ապահովագրող եք` գյուղացիներին ապահովագրեիք։ Ինչո՞ւ եք նրանց հասցնում այս վիճակին։ Դա չեք անում, որովհետև այդտեղ թռցնելու փող չկա։ Համ էլ, միևնույնն է, ցուրտն ու կարկուտը կապ չունեն. գյուղատնտեսությունը ձեր թվերով աճելու է։ Հլա վաղն էլ գյուղացիներին «կօգնեք»՝ բանկերին փող կտաք։

Հրանտ Բագրատյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը