Լրահոս

18.08.2009 13:22


Լյուդմիլա Սարգսյան. «Մենք առաջնորդվում ենք այդ սկզբունքներով և ակտիվ աշխատանքներ ենք տանում այդ ուղղությամբ»

Հունիսի 12-ին  ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը ներկայացրել էր 12 կետից բաղկացած համագործակցության պլատֆորմ և առաջարկել ՀՀ քաղաքական ուժերին միանալ դրան։ «7օր»-ի հետ զրույցում ՀԱԿ անդամ, «Սոցիալ-դեմոկրատական Հնչակյան» կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ իրենք առաջնորդվում են այդ սկզբունքներով, և ակտիվ աշխատանք է տարվում այդ ուղղությամբ, բայց ինքն իրավունք չի վերապահում իրեն այդ մասին խոսելու։

Այն հարցին, թե արդյո՞ք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հետ կապված վերջին իրադարձությունները կարող են պլատֆորմի կետերում որոշակի փոփոխություններ մտցնել, նա պատասխանել է. «Քաղաքական իրավիճակն ամեն օր փոխվում է, և, բնականաբար, ինչ-որ բան հնարավոր է որ փոխվի, բայց հիմա չեմ ուզում այդ թեմայով ընդարձակվել»։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը