Լրահոս

18.08.2009 12:08


Դավիթ Հակոբյան. «... պետք է բոլոր քաղաքական ուժերն ընդդիմադիր դաշտում հավաքագրվեն մեկ դրոշի տակ»

Դավիթ Հակոբյան. «... պետք է բոլոր քաղաքական ուժերն ընդդիմադիր դաշտում  հավաքագրվեն մեկ դրոշի տակ»

-Այդ 12 կետերը վաղուց իրենց սպառել են, ժամանակավրեպ են։ Այսօր ազգի առաջ քաղաքական իրադարձությունները նոր խնդիրներ են դրել։ Այսօր ազգի առաջ խնդիր է դրված սկզբունքորեն նոր դիվանագիտություն ստեղծել և առանց լիդերային նկրտումների (թե՛ անհատական, թե՛ կուսակցական լիդերության առումով) պետք է բոլոր քաղաքական ուժերն ընդդիմադիր դաշտում  հավաքագրվեն մեկ դրոշի տակ,-«7օր»-ի հետ զրույցում խոսելով հունիսի 12-ին ՀԱԿ-ի կողմից առաջադրված 12 կետանոց պլատֆորմի շուրջ ընթացող գործընթացների մասին՝ ասել է Հայաստանի Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։

Նա նշել է, որ այսօր քաղաքական ուժերը ոչ թե պետք է միավորվեն հանուն իշխանափոխության և նոր նախագահական ընտրությունների, այլ հանուն Արցախի փրկության։

-Ես իմ կարծիքը դրել եմ համայն հայության սպասարկող քաղաքական ուժերի առաջ, և եթե այդ սկզբունքների շուրջ միաբանության չեն գալիս, ուրեմն ես նրանց քաղաքական գործունեությունն ավանտյուրիստական եմ անվանում ու էգոիստական և գործ ունենալ նրանց հետ այլևս չեմ ուզում,-ասել է Դավիթ Հակոբյանը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը