ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» շուրջօրյա հանրահավաք կանցկացնեն (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում կայացել է 4 ոչիշխանական ուժերի համատեղ դռնփակ նիստը, որին մասնակցում էին ԱԺ ԲՀԿ խմբակցությունից ՎարդանՕսկանյանը, ՍտեփանՄարգարյանըևՆաիրաԶոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ ԱրմենՌուստամյաննուԱղվանՎարդանյանը , ՀԱԿ-ից՝ ԱրամՄանուկյանըևԼևոնԶուրաբյանը, «Ժառանգությունից»՝ ՌուբենՀակոբյաննուԹևանՊողոսյանը:
«7օր»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ԱրմենՌուստամյանը հայտնել է, որ քննարկվել են կառավարությանն անվստահություն հայտնելու ապրիլի 28-ի որոշման նախագծի մանրամասները և նոր ձևավորվելիք կառավարության առաջնահերթ գործողությունների փաթեթը։ Այնվերջնականապեսկհստակեցվիհաջորդշաբաթվաընթացքում:
Քննարկվել է նաև հրապարակային միջոցառումների ծրագիրը, և որոշվել է ապրիլի 28-30-ինԱզատությանհրապարակումհամատեղշուրջօրյահանրահավաք հրավիրել:
Ըստ Սահմանադրության՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը պետք է կայանա ոչշուտ, քան 48 ժամում, ևոչուշ, քան 72 ժամում։ Անվստահության հարցը բարձրացվելու է ապրիլի 28–ին, հետևաբար, քվեարկությունը պետք է տեղի ունենա մինչև ապրիլի 30-ը։
Մինչ ապրիլի 28–ն էլ բոլոր մարզերում տեղի են ունենալու իրազեկման հանրահավաքներ: Այդ նպատակով արդենստեղծվելէ2հանձնախումբ։
«7օր»–ի հարցին՝ շուրջօրյա համատեղ հանրահավաքին 4 ոչիշխանական խմբակցությունների առաջնորդները մասնակցելո՞ւ են, Ա. Ռուստամյանը պատասխանել է.
–Այն տպավորությունն են առաջացնում, որ առաջնորդները դուրս են այս համաձայնություններից։ Այդպիսի բան չկա։ Խոսքը քաղաքական ուժերի ամբողջակա՛ն մասնակցության մասին է, ամբողջակա՛ն։
Չի բացառվում նաև, որ մինչ այդ տեղի ունենա նաև 4 ոչիշխանական ուժերի առաջնորդների համատեղ հանդիպումը։
Ռուստամյանը նաև ավելացրել է, որ ժողովրդի 99%–ը կողմ է իշխանության փոփոխությանը, և 4 ուժերի այս գործողությունները միտված են քաղաքական և հասարակական դաշտի մոբիլիզացմանը։
–Հույս ունենք, որ ժողովրդի մոտ փոփոխության հույս կառաջանա՝ տեսնելով, որ դրան հավատացել են 4 ուժերը, և այդ ուղղությամբ համատեղ քայլեր են կատարում,–ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։
ԲՀԿ–ն, ՀԱԿ–ը, ՀՅԴ–ն ու «Ժառանգությունը» շուրջօրյա հանրահավաք կանցկացնեն (տեսանյութ)
Ինչպես տեղեկացրել էինք, այսօր ԱԺ-ում կայացել է 4 ոչիշխանական ուժերի համատեղ դռնփակ նիստը, որին մասնակցում էին ԱԺ ԲՀԿ խմբակցությունից Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը և Նաիրա Զոհրաբյանը, ՀՅԴ-ից՝ Արմեն Ռուստամյանն ու Աղվան Վարդանյանը , ՀԱԿ-ից՝ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանն ու Թևան Պողոսյանը:
«7օր»-ի թղթակցի փոխանցմամբ՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հայտնել է, որ քննարկվել են կառավարությանն անվստահություն հայտնելու ապրիլի 28-ի որոշման նախագծի մանրամասները և նոր ձևավորվելիք կառավարության առաջնահերթ գործողությունների փաթեթը։ Այն վերջնականապես կհստակեցվի հաջորդ շաբաթվա ընթացքում:
Քննարկվել է նաև հրապարակային միջոցառումների ծրագիրը, և որոշվել է ապրիլի 28-30-ին Ազատության հրապարակում համատեղ շուրջօրյա հանրահավաք հրավիրել:
Ըստ Սահմանադրության՝ կառավարությանն անվստահություն հայտնելու նախագծի քվեարկությունը պետք է կայանա ոչ շուտ, քան 48 ժամում, և ոչ ուշ, քան 72 ժամում։ Անվստահության հարցը բարձրացվելու է ապրիլի 28–ին, հետևաբար, քվեարկությունը պետք է տեղի ունենա մինչև ապրիլի 30-ը։
Մինչ ապրիլի 28–ն էլ բոլոր մարզերում տեղի են ունենալու իրազեկման հանրահավաքներ: Այդ նպատակով արդեն ստեղծվել է 2 հանձնախումբ։
«7օր»–ի հարցին՝ շուրջօրյա համատեղ հանրահավաքին 4 ոչիշխանական խմբակցությունների առաջնորդները մասնակցելո՞ւ են, Ա. Ռուստամյանը պատասխանել է.
–Այն տպավորությունն են առաջացնում, որ առաջնորդները դուրս են այս համաձայնություններից։ Այդպիսի բան չկա։ Խոսքը քաղաքական ուժերի ամբողջակա՛ն մասնակցության մասին է, ամբողջակա՛ն։
Չի բացառվում նաև, որ մինչ այդ տեղի ունենա նաև 4 ոչիշխանական ուժերի առաջնորդների համատեղ հանդիպումը։
Ռուստամյանը նաև ավելացրել է, որ ժողովրդի 99%–ը կողմ է իշխանության փոփոխությանը, և 4 ուժերի այս գործողությունները միտված են քաղաքական և հասարակական դաշտի մոբիլիզացմանը։
–Հույս ունենք, որ ժողովրդի մոտ փոփոխության հույս կառաջանա՝ տեսնելով, որ դրան հավատացել են 4 ուժերը, և այդ ուղղությամբ համատեղ քայլեր են կատարում,–ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավարը։
Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։
7or.am