Եղանակը հերթական չար կատակը խաղաց «Հայկական աշխարհում»։
Այն, որ բերքի զգալի մասը ոչնչացավ, դեռ կես դժբախտություն է։ Բավականին մեծ թվով գյուղացիական տնտեսություններ մնացին վարկերի տակ։ Եկամտի աղբյուր չկա, իսկ պարտքերը պետք է մարել։
Օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմվել էր ցրտահարությունների դեմ պայքարի ծրագիր։ Սակայն այն բանի պետք չեկավ։
«Ցավոք, հանրապետություններթափանցածհզորցիկլոնիպատճառովծրագիրնանզորգտնվեցտարերքինհամարժեքգործողություններիրականացնելուհամար»,– ասված էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Փաստորեն, բոլորը գիտեին, որ եղանակը կտրուկ վատթարանալու է, բայց չէին պատկերացնում, որ ցիկլոնն այդքան հզոր կլինի...
Հիմա 6 տարի շարունակ ոչ թե կանխատեսվում, այլ հիմնավորվում է Հայաստանի իշխանությունների անարդյունավետությունը։ Ավելին, երկրի վիճակն ինքն է փաստում ամեն օր հասցվող վնասների չափը։
Ի՞նչ եք ասելու վերջում՝ «իշխանությունն անզոր գտնվեց իր իսկ ստեղծած հետևանքներին համարժեք գործողություններ իրականացնելու համա՞ր»։ Այն 6 տարի շարունակ անզոր է։ Հայաստանի իշխանություններն իշխանություն են միայն իրենց համար։ Չհասկանալ դա՝ նշանակում է կորցնել ամբողջ բերքը, մնալ առանց եկամտի աղբյուրի, «ճկռել» վարկերի տակ...
«Ցիկլոնային» իշխանություն
Եղանակը հերթական չար կատակը խաղաց «Հայկական աշխարհում»։
Այն, որ բերքի զգալի մասը ոչնչացավ, դեռ կես դժբախտություն է։ Բավականին մեծ թվով գյուղացիական տնտեսություններ մնացին վարկերի տակ։ Եկամտի աղբյուր չկա, իսկ պարտքերը պետք է մարել։
Օդերևութաբանական կանխատեսումների հիման վրա կազմվել էր ցրտահարությունների դեմ պայքարի ծրագիր։ Սակայն այն բանի պետք չեկավ։
«Ցավոք, հանրապետություն ներթափանցած հզոր ցիկլոնի պատճառով ծրագիրն անզոր գտնվեց տարերքին համարժեք գործողություններ իրականացնելու համար»,– ասված էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
Փաստորեն, բոլորը գիտեին, որ եղանակը կտրուկ վատթարանալու է, բայց չէին պատկերացնում, որ ցիկլոնն այդքան հզոր կլինի...
Հիմա 6 տարի շարունակ ոչ թե կանխատեսվում, այլ հիմնավորվում է Հայաստանի իշխանությունների անարդյունավետությունը։ Ավելին, երկրի վիճակն ինքն է փաստում ամեն օր հասցվող վնասների չափը։
Ի՞նչ եք ասելու վերջում՝ «իշխանությունն անզոր գտնվեց իր իսկ ստեղծած հետևանքներին համարժեք գործողություններ իրականացնելու համա՞ր»։ Այն 6 տարի շարունակ անզոր է։ Հայաստանի իշխանություններն իշխանություն են միայն իրենց համար։ Չհասկանալ դա՝ նշանակում է կորցնել ամբողջ բերքը, մնալ առանց եկամտի աղբյուրի, «ճկռել» վարկերի տակ...
Վախթանգ Մարգարյան