Աշխարհ

01.04.2014 13:15


Էստոնիան սպասում է Վրաստանի արագ անդամակցությանը ՆԱՏՕ–ին

Էստոնիան սպասում է Վրաստանի արագ անդամակցությանը ՆԱՏՕ–ին

Էստոնիան ողջունում է Վրաստանի ձգտումները՝ ինտեգրվելու եվրաատլանտյան դաշինքին։ Այս մասին հայտարարել է էստոնական խորհրդարանի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Մարկո Միխկելսոնը Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիի հետ հանդիպմանը Թբիլիսիում։ Էստոնացի խորհրդարանականի կարծիքով, ինչպես փոխանցում է «Postimees»–ը, Վրաստանը լուրջ քայլեր է ձեռնարկել ՆԱՏՕ–ին անդամակցելու համար։ Մարկո Միխկելսոնը նշել է նաև, որ լավագույն տարբերակ կլիներ Վրաստանի համար անդամակցության գործողությունների ծրագիր ներկայացնել ՆԱՏՕ–ի աշնանային գագաթաժողովին։ Նա նշել է նաև, որ ՆԱՏՕ–ի անդամակցությանը կողմ է Վրաստանի բնակչության 80%-ը։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման նշել էր, որ մոտ ապագայում չի տեսնում Վրաստանի և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ–ին անդամակցության գործընթացի մեկնարկը։

Տեղեկացնում է rosbalt.ru–ն։

Այս խորագրի վերջին նյութերը