«Օֆշորային վարչապետը, ապրիլի 28-ի մոտենալուն զուգահեռ, ավելի է խրվում դեպրեսիայի մեջ»
Երևում ա՝ օֆշորային վարչապետը, ապրիլի 28-ի մոտենալուն զուգահեռ, ավելի ու ավելի է խրվում դեպրեսիայի մեջ. այլ կերպ չի կարելի բացատրել վարչապետամերձ մամուլի ուժգնացա, բայց տափակ հարձակումները ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի նկատմամբ: Ի դեպ, այս փուլում ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ գրելու առաջատարի դիրքերը ստանձնել են վարչապետի ընկեր ֆլեշ Բարսեղին պատկանող Իրավունք դե ֆակտոն ու վարչապետի օգնական Նարեկ Գալստյանին պատկանող Հայնյուզը։ Հետաքրքիր ա՝ ապրիլի 20-ից հետո վարչապետն ի՞ նչ ա անելու ընկճախտը հաղթահարելու համար. թոշակի գնալու անխուսափելիությունը հաճախ է ընկճախտի պատճառ դառնում, բայց օֆշոր-վարչապետի դեպքում հատկապես. չէ՞ որ հրաժարականից և դրան հաջորդող իշխանափոխությունից հետո վարչապետն անխուսափելիորեն կանգնելու է դատարանի առջև գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը իր օֆշորային հաշիվներում տարալուծելու համար, երկրի տնտեսությունը աղետալի վիճակի հասցնելու և այլ հանցագործությունների համար, որոնց մասին կռահում ենք, բայց դեռ պետք է ապացուցել։
«Օֆշորային վարչապետը, ապրիլի 28-ի մոտենալուն զուգահեռ, ավելի է խրվում դեպրեսիայի մեջ»
Երևում ա՝ օֆշորային վարչապետը, ապրիլի 28-ի մոտենալուն զուգահեռ, ավելի ու ավելի է խրվում դեպրեսիայի մեջ. այլ կերպ չի կարելի բացատրել վարչապետամերձ մամուլի ուժգնացա, բայց տափակ հարձակումները ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի նկատմամբ: Ի դեպ, այս փուլում ՀԱԿ-ի ու ԲՀԿ-ի դեմ գրելու առաջատարի դիրքերը ստանձնել են վարչապետի ընկեր ֆլեշ Բարսեղին պատկանող Իրավունք դե ֆակտոն ու վարչապետի օգնական Նարեկ Գալստյանին պատկանող Հայնյուզը։
Հետաքրքիր ա՝ ապրիլի 20-ից հետո վարչապետն ի՞ նչ ա անելու ընկճախտը հաղթահարելու համար. թոշակի գնալու անխուսափելիությունը հաճախ է ընկճախտի պատճառ դառնում, բայց օֆշոր-վարչապետի դեպքում հատկապես. չէ՞ որ հրաժարականից և դրան հաջորդող իշխանափոխությունից հետո վարչապետն անխուսափելիորեն կանգնելու է դատարանի առջև գործարար Փայլակ Հայրապետյանի ունեցվածքը իր օֆշորային հաշիվներում տարալուծելու համար, երկրի տնտեսությունը աղետալի վիճակի հասցնելու և այլ հանցագործությունների համար, որոնց մասին կռահում ենք, բայց դեռ պետք է ապացուցել։
Կարեն Թովմասյանի ֆեյսբուքյան էջից