Աշխարհ

01.04.2014 10:43


Օլանդը Ֆրանսիայի վարչապետ է նշանակել Մանուել Վալսին

Օլանդը Ֆրանսիայի վարչապետ է  նշանակել Մանուել Վալսին

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը նախօրեին հայտարարել է ներքին գործերի նախարար Մանուել Վալսին վարչապետ նշանակելու մասին։

«Այսօր եկել է ժամանակը նոր փուլ սկսել։ Ես հանձնարարել եմ Վալսին ղեկավարել կառավարությունը»,–ասել է նա համաքաղաքացիներին դիմելիս։ Օլանդը նշել է, որ, իր կարծիքով, Վալսը ունի բոլոր հատկությունները՝ հաջողությամբ ղեկավարելու կառավարությունը։ Նախագահը հստակեցրել է, որ նոր կառավարությունն աշխատելու է երեք հիմնարար սկզբունքով՝ տնտեսական խնդիրների լուծում, ֆրանսիացիների գնողունակության բարձրացում և պայքար սոցիալական արդարության համար։ Մեկնաբանելով կիրակի տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները՝ Օլանդն ասել է. «Ես լսեցի ձեր հղումը»։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի ՏԻՄ ընտրություններում սոցիալիստները պարտվեցին, ինչից հետո Օլանդը սկսեց դիտարկել կառավարությունում հնարավոր փոփոխությունները։

Տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։

Այս խորագրի վերջին նյութերը