Լրահոս

01.04.2014 00:21


««Դ!ԵՄ ԵՄ» թիմը պետք է իր պայքարի մեխանիզմներն արմատապես փոխի»

««Դ!ԵՄ ԵՄ» թիմը պետք է իր պայքարի մեխանիզմներն արմատապես փոխի»

1. Կուտակային կենսաթոշակային պարտադիր բաղադրիչի մասին ՍԴ-ի վճռի հրապարակումից անմիջապես հետո «Դ!ԵՄ ԵՄ» թիմը պետք է իր պայքարի մեխանիզմներն արմատապես փոխի: Փայլուն «Դ!ԵՄ ԵՄ» շարժման մասնակիցները չպետք է հիասթափվեն ՍԴ-ի որոշումից հետո, այլ պետք է ավելի ընդլայնեն պայքարի արմատները: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ իշխանությունների միակ ցանկությունն այն է, որ ՍԴ-ի որոշումից հետո այս շարժումը ամբողջությամբ մարի: Շարժման չմարելը այդ նույն շարժման մասնակիցների ձեռքում է: «Դ!ԵՄ ԵՄ» թիմի մասնակիցները պետք է հասկանան և գիտակցեն, որ շարժման ամբողջությամբ մարումը միայն ձեռնտու է իշխանություններին, և եթե իշխանությունները հասնեն իրենց նպատակին, ապա այս շարժումը կգումարվի մյուս մարված շարժումների ցանկին: Վերջապես պետք է բոլորս հասկանանք, որ այս իշխանությունները մեծ չարիք են, որ այս իշխանություններից միայն բարին սպասելու փոխարեն ձեռք կբերես վատը, իսկ այս իշխանություններից ազատվելու միակ «ճանապարհային քարտեզը»՝ իշխանափոխությունն է:

2. Բոլորս էլ ականատես եղանք, որ ՍԴ-ն քննադատում է ՀՀԿ-ին կամ Ազգային ժողովում նրանց ու կողակցի կողմից ընդունած օրենքը սխալ համարում: Ընդհանրապես, այդ ամենն ադեկվատ չի դիտվում: Եթե ՍԴ-ն այդքան շատ է մտահոգված ՀՀ քաղաքացիների խնդիրներով, ապա թող հակասահմանադրական ճանաչի օրենքը, չէ՞ որ Սերժ Սարգսյանն էլ խոստովանեց ԵԿՄ համագումարի ժամանակ, որ ՀՀ քաղաքացիների 80% Դ!ԵՄ է այս օրենքի ճանաչմանը: Մի բան ակնհայտ է. եթե ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչի օրենքը, ապա օրենքի հակասահմանադրական ճանաչումից անմիջապես հետո իրական նախագահի լեգիտիմությունը կորցրած Սերժ Սարգսյանի հրաժարականն ամբողջությամբ պատրաստ է: Կարծում եմ, ՍԴ-ն տեսնում է ՀՀ քաղաքացիների մտահոգությունը, և քանի որ ՀՀ քաղաքացիների 80% և ավելին Դ!ԵՄ է այս օրենքին, հետևաբար օրենքը հակասահմանադրական կճանաչի:

Տիգրան Բադալյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը