Նաիրա Զոհրաբյան. «Տիգրան Սարգսյանը շարունակում է զվարճացնել»
Այսօր Տիգրան Սարգսյանի շահերը սպասարկող կայքը որոշել էր համեմատական զուգահեռներ անցկացնել «սուպերինտելեկտուալ» Տիգրան Սարգսյանի եւ Գագիկ Ծառուկյանի, ինչպես նաեւ վերջիններիս թիմերի միջեւ: Ինձ անկեղծորեն զվարճացրեց, որ իմ կրթական ցենզը լրջագույն հարցեր է առաջացրել մեր ընդդիմախոսների թիմում: Խորհուրդ չէի տա՝ հատկապես ստացած կրթության եւ ինտելեկտի մասով փորձել բանավեճի մեջ մտնել:
Չի ստացվի:
Ինչեւէ, նույնքան զվարճալի էր Տիգրան Սարգսյան-Գագիկ Ծառուկյան զուգահեռը: Ինձ համար, որպես ՀՀ քաղաքացու, բնավ կարեւոր չէ, թե մարդը Հարվարդի կամ Օքսֆորդի ո՞ր սեմինարին է մասնակցել ու դրանով իսկ իրեն այլեւս համարում է Հարվարդի շրջանավարտ: Ինձ համար շատ ավելի կարեւոր է, թե նման «աննախադեպ» կրթական ցենզ ունեցողն իրեն վստահված բարձր պաշտոնում ի՞նչ է արել իր երկրի համար: Եկեք չթվարկեմ Տիգրան Սարգսյանի եւ նրա «ինտելեկտուալ» թիմի սոցիալ-տնտեսական սպանդը՝ ընդդեմ ՀՀ քաղաքացու եւ Հայաստանի հանրապետության: Մարդու ինտելեկտն ինձ համար առաջին հերթին բարոյական չափանիշ է:
Հիմա «բարձր» կրթություն ստացած Տիգրան Սարգսյանի եւ նրա տնտեսական թիմի բարձր ինտելեկտի վերջին օրինակներից մեկը: Ի դեպ, սա համարեք հարց՝ իշխող կուսակցությանը: Ի՞նչ կերպ կարելի է բնութագրել այն պաշտոնյային եւ նրա թիմին, ով, օրինակ, ըստ խիստ հավաստի աղբյուրների, գյուղացիական տնտեսությունների զարգացման համար Համաշխարհային Բանկից վերցնում է վարկ՝ 0.75 տոկոսով, մինչդեռ հայ գյուղացուն այդ վարկը «ծախում» է 26-ից 30 տոկոսով: Հարյուրավոր գյուղացիներ, չկարողանալով փակել նման վարկի գումարը, այսօր մնացել են անտուն: Ես ունեմ հարցի պատասխանը, թե ի՞նչ կերպ են բնութագրում նման պաշտոնյային: Չեմ հրապարակում՝ մամուլում հայհոյանք չհնչեցնելու ազնիվ մղումից ելնելով: Ու երցիս ավելի վատ, որ նման կերպ իր ժողովրդի հետ վարվում է Հարվարդում, կամ Բրիտանական Թագավորական Ակադեմիայում երկշաբաթյա կամ մեկամսյա կուրսեր անցած պաշտոնյան:

Նաիրա Զոհրաբյան
ՀՀ ԱԺ պատգամավոր