ԱԺ–ում տեղի ունեցած ճեպազրույցների ժամանակ ԲՀԿ–ական Վահան Բաբայանի հայտարարությունից հետո իշխանությունները կախվել են փրփուրներից։ Նրանք իրենց ենթակայության տակ գործող լրատվամիջոցների միջոցով տարածում են, թե Բաբայանի հայտարարությունն իր անձնական կարծիքն է։
Եթե Բաղրամյան 26–ում ինքնահանգստացման այդ մեթոդն են ընտրել, ապա դա Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի գործն է։
Իրականությունն այն է, որ ճեպազրույցների ժամանակ ներկայացվում է խմբակցության տեսակետը։ Տվյալ դեպքում Բաբայանը ներկայացրել է ԲՀԿ խմբակցության տեսակետը, իսկ խմբակցությունը և համանուն կուսակցությունը, ինչպես հայտնի է, ղեկավարում է Գագիկ Ծառուկյանը։ Հետևաբար, «մուտիլովկաներն» այս թեմայով թիթեռնիկի կյանք ունեն։
Մինչև ճեպազրույցում հնչած խոսքը «անկախ» լրատվամիջոցները փորձում էին մարդկանց ուղեղները լվանալ, թե, իբր, ԲՀԿ–ն ընդամենը վարչապետի փոփոխության հարց է բարձրացրել, թե, իբր, ամբողջական իշխանափոխության հարց Ծառուկյանը չի դնում, թե, իբր, ԲՀԿ–ն Սերժի դեմ դուրս չի գա ամեն դեպքում։
Հիմա այդ բոլոր «մուտիլովկաների» տարածման ճանապարհները փակված են, քանզի ուղիղ տեքստով հայտարարվեց, որ.
ա. ԲՀԿ–ն որոշել է հասնել գործող կառավարության հեռացմանը և նոր՝ ազգային համաձայնության կառավարության ձևավորմանը, որը ամբողջական իշխանափոխության հասնելու անցնցում տարբերակն է:
բ. Եթե Սերժ Սարգսյանը սթափ չգնահատի ստեղծված իրավիճակը և համառորեն պահի այս անարդյունավետ (մեղմ ասած) կառավարությունը, ապա փուլային իշխանափոխության տարբերակին փոխարինելու կգա փաթեթային տարբերակը, ինչը ենթադրում է բարիկադներ ու հարյուր հազարավոր մարդկանց միջոցով ավելի կոշտ մեթոդի կիրառում։
Հիմա գնդակը, «Վերջի բոլշևիկի» սիրած ձևակերպմամբ, գտնվում է իշխանության դաշտում։ Յանուկովիչի օրինակն էլ բոլորիս աչքի առաջ է։
ԲՀԿ–ն փակեց «մուտիլովկաների» ճանապարհը

Սևակ Մինասյան